Հոգեբանական դիմանկար
From Wikipedia, the free encyclopedia
Հոգեբանական դիմանկար, ուղղություն ֆոտոարվեստում, լուսանկարչության դիմանկարային ժանրի տեսակ։ Նման դիմանկարները նախատեսված են ցույց տալու մարդու ապրումները և ներաշխարհի խորությունը, արտացոլելու անձի ամբողջականությունը, ակնթարթում արտահայտել մարդկային զգացմունքների զարգացման և գործողությունների անվերջությունը։