From Wikipedia, the free encyclopedia
Հնչակ, հասարակական-քաղաքական ամսաթերթ, կիսամսյա, տասնօրյա թերթ, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական օրգան։ Լույս է տեսել Ժնևում (1887-92), Աթենքում (1892-94), Լոնդոնում (1894-1904), Փարիզում (1904-15), Փրովիդենսում (ԱՄՆ, 1935-40)։ Խմբագիրներ՝ Ավետիս Նազարբեկյան (Նազարբեկ), Ռուբեն Խանազատ, Գաբրիել Կաֆյան, Ս. Հովյան, Ստեփանոս Սապահ-Գյուլյան և ուրիշներ։ Ի սկզբանե պարբերականի անվանումն առաջարկվում էր «Զանգ» կամ «Ահազանգ», բայց ի վերջո ընտրվեց «Հնչակը»[1]։
Թերթի հիմնադրման նպատակն էր հայ ժողովրդի ազգային-ազատագրման պայքարի, հնչակյան կուսակցության գաղափարների տարածումը։ Ծավալուն տեղ է հատկացրել արևմտահայության տնտեսական և քաղաքական կացության լուսաբանմանը, անդրադարձել Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականությանը։ Հավասար կարևորություն է տրվել ոչ միայն օսմանահպատակ Արևմտյան Հայաստանի, այլև ռուսահպատակ Արևելյան Հայաստանի ու Ղաջարական Իրանի կազմում մնացած Պարսկահայքի ազատագրությանը[2]։
«Հնչակի» շնորհիվ միջազգային հասարակայնությունը տեղեկացել է Կարինի ու Կոստանդնուպոլիսի հակակառավարական ցույցերի (Գում Գափու, 1890), Սասունի (1894), Զեյթունի (1895) ու Վանի (1896) ինքնապաշտպանության և, ընդհանրապես, հայդուկային շարժման մասին։
Գործունեության երկրորդ շրջանում (1935-40) թերթի հիմնական հարցը կրկին եղել է հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը, միաժամանակ քարոզել է բոլոր հայերին համախմբվել Հայաստանի շուրջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.