Հյուսիսային Չունգչոնգ
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Չունչոնգ (հանգըլ՝ 충청 북도, հանջա՝ 忠清北道), նահանգ Հարավային Կորեայի կենտրոնում։ Վարչական կենտրոնը Չոնգջու քաղաքն է։
| |||
Երկիր | Հարավային Կորեա | ||
Կարգավիճակ | նահանգ (դո) | ||
Մտնում է | Հարավային Կորեա | ||
Ներառում է | 3 սի, 8 կուն | ||
Վարչկենտրոն | Չոնգջու | ||
Խոշորագույն քաղաք | Չոնգջու | ||
Օրենսդրական մարմին | Հյուսիսային Չունգչոնգի համայնքային խորհուրդ | ||
Նահանգապետ | Լի Վոն Չոն | ||
Հիմնական լեզու | կորեերեն | ||
Բնակչություն (2010) | 1 512 157 (11-րդ տեղ) | ||
Խտություն | 203,47 ( 13-րդ տեղ) | ||
Տարածք | 7 432 (8-րդ տեղ) | ||
Սահմանակցում է | Գյոնգի, Գանգվոն, Հարավային Չունգչոնգ, Հյուսիսային Ջոլա, Հյուսիսային Գյոնգսանգ, Սեջոնգ և Դեջոն | ||
Ժամային գոտի | UTC +9 | ||
ISO 3166-2 կոդ | KR-43 | ||
foreign.cb21.net/english/ | |||
Պատմություն
1106 թվականին նրա տարածքում ձևավորվել է Չունգչոնգ նահանգը, իսկ Հյուսիսային Չունգչոնգը կազմավորվել է 1896 թվականից Չունգչոնգ նահանգի հյուսիսարևելյան մասում։ Մինչ Կորեական պատերազմը պատկանում էր Կորեային, 1945 թվականից հետո դարձավ Հարավային Կորեայի նահանգ։
Աշխարհագրություն
Նահանգը Հոսո տարածաշրջանի մաս է կազմում, արևմուտքում սահմանակցում է Հարավային Չունգչոնգի, հյուսիսից՝ Գյոնգի-դոյի և Գանգվոն-դոյի, արևելքից՝ Հյուսիսային Ջոլա, իսկ արևելքից՝ Հյուսիսային Գյոնգսանգ նահանգների հետ։ Հյուսիսային Չունչոնգը միակ նահանգն է, որը չունի ելք դեպի ծով։ Մեծ մասը ծածկված է հիմնականում՝ Սոբեկսան (արևելքում) և Նորյոնսան (հյուսիսում) լեռներով։
Վարչական բաժանում
Հյուսիսային Չունգչոնգը բաժանված է 3 քաղաքի («սի») և 8 գավառի («կուն» կամ «գուն»)։ Ստորև ներկայացված են ընդհանուր ցանկը՝ հանգըլով և հանջայով․
Քարտեզ | # | Անվանում | հանգըլ | հանջա | բնակչություն (2012)[1] |
---|---|---|---|---|---|
— Քաղաք — | |||||
1 | Չոնգու | 청주시 | 淸州市 | 845,325 | |
2 | Չունգջու | 충주시 | 忠州市 | 208,404 | |
3 | Ջեչոն | 제천시 | 堤川市 | 137,612 | |
— Գավառ — | |||||
4 | Չոնգջու | ----------- | ----------- | (Չոնգջու քաղաքի
տարածք) | |
5 | Ըմսոնգ | 음성군 | 陰城郡 | 92,581 | |
6 | Ջինչոն | 진천군 | 鎭川郡 | 63,344 | |
7 | Օկչոն | 옥천군 | 沃川郡 | 53,337 | |
8 | Յոնգդոնգ | 영동군 | 永同郡 | 50,732 | |
9 | Գվենսան | 괴산군 | 槐山郡 | 37,705 | |
10 | Ջընգփյոնգ | 증평군 | 曾坪郡 | 34,194 | |
11 | Բոըն | 보은군 | 報恩郡 | 34,500 | |
12 | Դանյանգ | 단양군 | 丹陽郡 | 31,334 |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.