![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Sequoia_sempervirens_Big_Basin_Redwoods_State_Park_9.jpg/640px-Sequoia_sempervirens_Big_Basin_Redwoods_State_Park_9.jpg&w=640&q=50)
Հիպերիոն (ծառ)
From Wikipedia, the free encyclopedia
Հիպերիոն (անգլ.՝ Hyperion), Կալիֆոռնիայի ափամերձ սեքվոյա (Sequoia sempervirens), որը աշխարհի հայտնի ամենաբարձր կենդանի ծառն է՝ 116,07 մ բարձրությամբ[1]։
Գտնվում է | ![]() |
Հայտնաբերվել է | 2006 թվականին |
Բարձրություն | 116,07 մ |
Տարիք | 600-800 տարեկան |
Հիպերիոնը հայտնաբերել են բնագետներ Քրիս Աթկինսը և Մայքլ Թեյլորը 2006 թվականի օգոստոսի 25-ին[2]։ Սթիվեն Սիլլետը հաշվարկել է և գտել, որ այն ունի 115,55 մ բարձրություն։ Ծառը հայտնաբերվել է Ռեդվուդ ազգային պարկի հեռավոր տարածքում։ Պարկում են գտնվում նաև աշխարհի երկրորդ, չորրորդ և հինգերորդ ամենաբարձր հայտնի ծառերը՝ Հելիոս, Իկարուս և Դեդալոս անուններով սեքվոյաները, ներկայումս համապատասխանաբար 377, 371 և 363 ոտնաչափ բարձրությամբ[3][4][5]։ 2019 թվականին ճշտվել է Հիպերիոնի բարձրությունը՝ 116,07 մ[6]։
Հիպերիոնի տարիքը գնահատվում է 600-ից 800 տարեկան[5][6][7] և պարունակում է 530 մ³ փայտ[8]։
Հիպերիոնի ճշգրիտ վայրը թեև անվանապես գաղտնի է, բայց հասանելի է ինտերնետ որոնման միջոցով[9]։ Այնուամենայնիվ, հուլիսին 2022 թվականին Redwood Park-ի տեսուչը փակել է ծառի շրջակայքը՝ պատճառաբանելով այցելուների կողմից «Հիպերիոնի շրջակա միջավայրի ավերածությունները», և այժմ յուրաքանչյուրին, ով շատ է կմոտենա ծառին, կարող է սպառնալ մինչև վեց ամսվա ազատազրկում և 5000 դոլար տուգանք[10][11][12]։
Հետազոտողները ասում են, որ փայտփորների գործունեությունը ծառի վերին հատվածում կարող է խանգարել ծառի աճին[7]։