Հիպերաղի լիճ, դեպի ծով ելք չունեցող ջրային մարմին, որը պարունակում է նատրիումի քլորիդի և այլ աղերի զգալի կոնցենտրացիաներ, իսկ աղիությունը գերազանցում է օվկիանոսի ջրի աղիությանը (3,5%, այսինքն՝ 35 գ մեկ լիտրում)[1]։

Արագ փաստեր Ենթակատեգորիա ...
Հիպերաղի լիճ
տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիալիճ
 աղի լիճ Խմբագրել Wikidata
Փակել

Որոշ մանրէներ կարող են զարգանալ այնպիսի բարձր աղիությամբ միջավայրերում[2], որոնք անբնակ են կենդանի օրգանիզմների մեծամասնության համար, ներառյալ որոշ տեսակների, որոնք, ենթադրաբար, նպաստում են վարդագույն լճերի գույնին[3][4]։ Այս տեսակներից որոշները ջրազրկման դեպքում անցնում են քնած վիճակի, իսկ որոշները կարող են գոյատևել ավելի քան 250 մլն[5]։

Thumb
Ասսալ լիճ, Անտարկտիդայից դուրս ամենաաղի լճերից մեկը

Հիպերաղի լճերի ջուրն օժտված է մեծ վեր հրող ուժով՝ շնորհիվ աղի բարձր պարունակության[1]։

Հիպերաղի լճերը հանդիպում են բոլոր մայրցամաքներում, հատկապես չոր կամ կիսաչոր շրջաններում[2]։

Արկտիկայում, կանադական Դևոն սառցե գլխարկը պարունակում է երկու ենթասառցադաշտային հիպերաղի լճեր[6]։ Անտարկտիդայում կան ավելի մեծ հիպերաղի ջրային մարմիններ, լճեր Մակմուրդոյի չոր հովիտներում, ինչպիսին է Վանդա լիճը, որի աղիությունը գերազանցում է 35%-ը (այսինքն՝ օվկիանոսի ջրից 10 անգամ աղի)։

Աշխարհի ամենաաղի ջրային մարմինը Գաետալե լճակն է, որը գտնվում է Եթովպիայի Աֆար շրջանի Դանակիլ իջվածքում։ Գաետալե լճակի աղիությունը 43% է, ինչը այն դարձնում է աշխարհի ամենաաղի ջրային մարմինը (օվկիանոսի ջրից 12 անգամ ավելի աղի)[7]։ Նախկինում համարվում էր, որ Անտարկտիդայից դուրս ամենաաղի լիճը Ասսալ լիճն է Ջիբութիում[8], որն ունի 34․8% աղիություն (օվկիանոսի ջրից 10 անգամ աղի)։ Ամենահայտնի հիպերաղի լճերը, հավանաբար, Մեռյալ ծովն (34,2% աղիություն 2010 թվականին) ու ԱՄՆ Յուտա նահանգի Մեծ Աղի լիճն են (5-7% փոփոխական աղիություն)[9]։ Մեռյալ ծովը, որը բաժանում է Իսրայելը և Արևմտյան Ափը Հորդանանից, աշխարհի ամենախոր հիպերաղի լիճն է։ Մեծ Աղի լիճը, չնայած գրեթե երեք անգամ մեծ է Մեռյալ ծովի մակերեսից, ավելի ծանծաղ է և աղիության շատ ավելի մեծ տատանումներ է ունենում[10]։ Արձանագրված ջրի ամենացածր մակարդակի դեպքում այն մոտ 7․7 անգամ գերազանցում է օվկիանոսի ջրի աղիությանը, բայց երբ ջրի մակարդակը բարձրանում է, աղիությունը օվկիանոսի ջրի համեմատ միայն մի փոքր է բարձր լինում[11][12][13]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.