Հին քաղաք (Վիլնյուս)
From Wikipedia, the free encyclopedia
Հին քաղաք (լիտ.՝ Vilniaus Senamiestis, լեհ.՝ Stare Miasto w Wilnie, բելառուս․՝ Стары горад у Вільні), թաղամաս Վիլնյուսում, քաղաքի հնագույն մասը Վիլիա գետի ձախ ափին։ Ձգվում է Ամրոցի բլրից, Գեդիմինի աշտարակից մինչև Մայր տաճարի հրապարակ և Սուրբ Ստանիսլավի տաճար։
Հին քաղաք (Վիլնյուս) | |
անգլ.՝ Vilnius Old Town* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Լիտվա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1994 (18-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Արևելյան Եվրոպայի քաղաքային խոշոր համալիրներից է, որ ձևավորվել են միջնադարից։ Զբաղեցնում է 3.59 կմ² (395 հա) մակերես։ Ընդգրկում է 74 թաղամաս, 70 փողոց ու նրբանցք, 1.487 շենք, որոնց ընդհանուր մակերեսը 1.497.000 մ² է։ Միահարկ շենքերը կազմում են ընդհանուր մակերեսի 6.4 %-ը, երկհարկ շինությունները՝ 35.5 %-ը, եռահարկները՝ 42.1 %-ը, քառահարկ շենքերը՝ 12.5 %-ը, և հինգհարկանի շենքերը՝ 3.5 %-ը։
Լիտվայի մայրաքաղաքի ամենահին հատվածը ձևավորվել է հարյուրամյակների ընթացքում՝ արտացոլելով քաղաքի պատմությունը և մշակութային տարբեր ազդեցությունները։ Ճարտարապետական տարբեր ոճերի (գոթիկա, վերածնունդ, բարոկկո, կլասիցիզմ, մոդեռն) շինությունները Հին քաղաքում գտնվում են իրար հարևանությամբ՝ լրացնելով մեկը մյուսին։ Հին քաղաքում կան կաթոլիկ, լյութերական և ուղղափառ եկեղեցիներ, թանգարաններ, ուսումնական հաստատություններ, հյուրանոցներ, խանութներ, մշակութային ու ճարտարապետական հուշարձաններ։
Հին քաղաքն ընդգրկված է Լիտվայի Հանրապետության մշակութային արժեքների ցանկում որպես ազգային նշանակության օբյեկտ (կոդ 16073)[1]։ ՅՈւՆԵՍԿՕ-ն, ընդունելով Հին քաղաքի ինքնատիպությունն ու արժեքը, 1994 թվականին այն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում։