Հին քաղաք (Պրահա)
Պրահայի թաղամասերից մեկը / From Wikipedia, the free encyclopedia
Հին քաղաք (Պրահա) (չեխերեն՝ Staré Město pražské), Չեխիայի մայրաքաղաք Պրահայի պատմական կենտրոն հանդիսացող հին քաղաքամասը, որ տարածվում է նրա միջնադարյան ամրոցի շուրջբոլորը՝ Վլտավա գետի աջ ափին՝ զբաղեցնելով 129 հեկտար։ Հին է կոչվում ի հակադրություն Նոր քաղաքի, որը Հռոմեական սրբազան կայսրության միապետ Կառլ IV-ի նախաձեռնությամբ ու պատվերով հիմնադրվել է 14-րդ դարում և մեծ թափով տարածվել դեպի հարավ ու արևելք։
Արագ փաստեր Հին քաղաք, Տեսակ ...
Հին քաղաք | |
---|---|
Տեսակ | Չեխիայի կադաստրային շրջան, municipal part in Czechia?, քաղաքի կենտրոն և քաղաքային տարածք |
Երկիր | Չեխիա[1] |
Վարչատարածք | Պրահա 1 |
ԲԾՄ | 206 մետր |
Մակերես | 1,29 կմ²[2] և 9015,89 հեկտար |
Մասն է | Պրահա և Պրահայի պատմական կենտրոն |
Ջրլիցի ափին | Վլտավա |
Առաջին հիշատակում | 9-րդ դար[3] |
Փակել
Հին քաղաքը առանձին, անկախ վարչական միավոր՝ մունիցիպալիտետ է համարվել մինչև 1784 թվականը, երբ Պրահան կազմող տարբեր մունիցիպալիտետները միավորվել են մեկ քաղաքի մեջ և դարձել նրա շրջանները։