From Wikipedia, the free encyclopedia
Հին հռոմեական ճարտարապետությունը որոշ ասպեկտներ է վերցրել Հին Հունաստանի ճարտարապետությունից և ստեղծել է իր ճարտարապետական ոճը։ Հռոմեացիները պարտական են իրենց Էտրուսկյան հարևաններին, որոնք հարուստ գիտելիքներ տվեցին ճարտարապետական լուծումների համար։ Դա հիմնականում կամարների շինարարությունն էր և հիդրավլիկան։ Ավելի ուշ Հռոմի ճարտարապետությունը շատ տարրեր վերցրեց Հունաստանից և Ֆինիկիայից, քանի որ գտնվում էր նրանց տիրապետության տակ։ Որպես օրինակ կարելի է բերել հռոմեական վիլլաների տրիկլինիաները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հռոմեական պետության կազմավորման օրրանը հանդիսացել է Տիբեր գետի հովտում Էտրուրիայի (Օստիա Անտիկա) և Կամպանիայի միջև ընկած Լացիումը, ուր ապրում էին լատինները։
Հռոմեական ճարտարապետության խոշոր կառույցներից էր Պոմպեյի ամֆիթատրոնը, որը տեղադրված էր քաղաքի արևելյան ծայրինԼ Այն մեզ հասած այս տիպի հասարակական շենքերից ամենահինն է։ Ունեցել է 15.000 տեղ։ Կառուցվել է մ. թ. ա. 70 թվականին։ Կառուցման համար միջին մասից որոշ քանակությամբ հող է հանվել ու լցվել ձվաձև պարագծով։ Նստելու տեղերն արված են բնական հողի մասամբ նաև լիցքի վրա։ Երկու կողմից հարավային և արևելյան լիցքը հենվում է քաղաքապարիսպների վրա, այսինքն քաղաքապարիսպները ամֆիթատրոնի համար հենապատերի դեր էին կատարում, իսկ մյուս կողմից՝ օվալային պարագիծ ունեցող պատերի վրա։
Նեղ միջանցքները տանում էին դեպի ամֆիթատրոն։
Հերկուլեսի տաճարը գտնվում է Հռոմում, Տիբերի մոտկայքում։ Ըստ տիպի իտալական տաճար է, հելլենիստական որոշ գծերով։ Կառուվել է մ․թ․ա 120 թվականին, մի բարձր ժայռածերպի գլխին, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաներ դեպի քաղաքը և ծովը։ Հռոմի առաջին շինություններից է, որ գրեթե ամբողջությամբ մարմարից է։
Չափերն են՝ 6,64 X 6,76 մ։ Փոքր չափերի այս տաճարը պատկանում է պրոստիլոս տիպին, ճակատային կողմից խորը սյունասրահով՝ բաղկացած երկու շարք դորիական սյուներից՝ 4 -ական յուրաքանչյուր շարքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.