Հին եգիպտական նվիրաբերման դասակարգում
From Wikipedia, the free encyclopedia
Հին եգիպտական նվիրաբերման դասակարգում, այս դասակարգումը որոշակի հիերոգլիֆների հավաքածու է, որը հանդիսանում է զոհաբերություն մահացածի կողմից։ Նվիրաբերության բանաձևը, հանգուցյալին հնարավորություն է տալիս մասնակցել աստվածներին արված զոհաբերությանը թագովորի անունից։ Այդ նվիրաբերությունները տեղի են ունենեցել մահացածի ընտանիքի անդամների ներկայությոամբ[1]։ Եգիպտական բոլոր նվիրաբերման դասակարգումը ձևավորվել են մեկ ընդհանուր հիմքի վրա։ Նրանք ընդամնեը տարբերվում են անուններով և աստվածների տիտղոսներով, որոնց նվիրված է եղել այդ նվիրաբերությունը։ Ստորև ներկայացաված է այդ նվիրաբերությունների բանաձևի ստանդարտ օրինակ՝
- ḥtp dỉ nsw wsỉr nb ḏdw, nṯr ˁȝ, nb ȝbḏw
- dỉ=f prt-ḫrw t ḥnqt, kȝw ȝpdw, šs mnḥt ḫt nbt nfrt wˁbt ˁnḫt nṯr ỉm
- n kȝ n ỉmȝḫy s-n-wsrt, mȝˁ-ḫrw
«Փարավոն, նվիրաբերություն է մատուցում Օսիրիսին, Բուսիրիսի պարոնին (Բուսիրիսը Եգիպտոսի կրոնական կենտրոնի հունական անվանումն է), մեծ Աստծուն, պարոն Աբիդոսին»։
«Նրան եմ տալիս նվիրաբերություն հացի, գարեջրի, կնդանիների, թռչունների, գիպսի, հագուստի (կտորի) տեսքով և ամեն լավն ու մաքուրը, քանի որ դրանով է Աստված ապրում»։
«Կա աստծո համար, հարգելի Սենուսերտաի, ճշմարիտ ձայնով»։
Հաճախ նվիրաբերության դասակարգումը փորագրված կամ էլ նկարված են ստելաաների, կեղծ դռների, սարկոֆագների և որոշ թաղումային առարկաների վրա։ Յուրաքանչյուր մահացածի նվիրաբերության դասակարգման մեջ գրված է նրա անունն ու տիտղոսը։ Նվիրաբերության բանաձևը ճոխություն չի հանդիսանում հասու միայն արքայական ընտանիքների անդամներին։ Ի տարբերություն այլ հավատքի տեքստերի, ինչպիսին են Լիտանյան Ռան է, սրանք կարող է օգտագործել ցնակացած մարդ, ովքեր հնարավորություն ուներ գնելու գոնե մեկ օրինակ[1]։