![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/Illyrians_%2528Shqipe%2529.svg/langhy-640px-Illyrians_%2528Shqipe%2529.svg.png&w=640&q=50)
Հին Իլլիրիայի մշակույթ
From Wikipedia, the free encyclopedia
Հին Իլլիրիայի մշակույթ կամ իլլիրիական մշակույթ, Իլլիրիայում միջնադարյան և հատկապես ուշ բրոնզի դարերի վերջում գնալով ավելի հստակ հատկանիշներով առանձնացող հնագիտական մշակույթ։
Որպես ժամանակաշրջանին բնորոշ տարր` կերամիկական առարկաները բնութագրվում են եզրից դուրս ցցված երկու բռնակներով ձևերի լայնածավալ օգտագործմամբ, ինչպես նաև երկրաչափական մոտիվներով զարդարանքով։ Այս ժամանակ ստեղծվել են տարածքի առաջին ամրակառույց բնակավայրերը։ Տեղական մետաղամշակման միջոցով Եգեյան մշակույթի նախատիպերի հիման վրա ստեղծվել են են տարբեր տեսակի զենքեր՝ գեղարվեստական ձևերի մշակմամբ։ Հիմնական գործիքները եղել են տեղական «դալմատո-ալբանական» և «շկոդերյան» տիպերի կացինները, ինչպես նաև հարավային` երկկողմանի կացինների տիպերը։ Հոգևոր մշակույթն արտահայտվել է նաև թաղումների (թումուլուս դամբարանաբլուր) ծեսով, որտեղ հայտնաբերվել է հնագիտական իրերի հարուստ նյութ[1][2][3][4]։