Հին Ակրոպոլիս թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Հին Ակրոպոլիս թանգարան (հուն․՝ Παλαιό μουσείο της Ακρόπολης), եղել է հնագիտական թանգարան Ակրոպոլիսի տարածքում, Աթենք, Հունաստան։ Կառուցվել է ժայռի արևելյան եզրի խորշում։ Համարվել է Աթենքի ամենախոշոր հնագիտական թանգարաններից մեկը։ Սահմանափակ տարածքի պատճառով հունական կառավարությունը 1980 թվականին նոր թանգարան կառուցելու որոշում կայացրեց։ Նոր Ակրոպոլիս թանգարանը կառուցվել է Ակրոպոլիսի ստորին հատվածում։ 2007 թվականին հին թանգարանը փակվեց և բոլոր հին առարկաները տեղափոխվեցին նոր թանգարան, որը բացվեց 2009 թվականի հունիսի 20-ին[11]։
Արագ փաստեր Հին Ակրոպոլիս թանգարան, Տեսակ ...
Հին Ակրոպոլիս թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան, շենք և թանգարան |
Երկիր | Հունաստան[1] |
Տեղագրություն | Աթենքի մունիցիպալիտետ[1] |
Վայր | Dionisiou Areopagitou Pedestrian Street? |
Հասցե | Διονυσίου Αρεοπαγίτου 1511742Dionisiou Areopagitou Pedestrian Street? |
Հիմնադրվել է | 2009 |
Մակերես | 23 000 քառակուսի մետր |
Այցելուներ | 814 565 մարդ (2009)[2], 1 355 890 մարդ (2010)[2], 1 244 702 մարդ (2011)[2], 1 020 462 մարդ (2012)[2], 1 091 139 մարդ (2013)[2], 1 377 409 մարդ (2014)[2], 1 510 615 մարդ (2015)[2], 1 406 096 մարդ (2016)[3], 1 593 362 մարդ (2017)[4], 1 774 304 մարդ (2018)[5], 1 760 315 մարդ (2019)[6] և 547 910 մարդ (2021)[7] |
Տնօրեն | Նիկոս Ստամբոլիդիս[8][9] |
Հավաքածուի չափս | 10 557 ցուցանմուշ[10] |
Կայք | theacropolismuseum.gr(անգլ.)(ֆր.)(գերմ.)(իտալ.) և theacropolismuseum.gr |
Փակել