Հինգ կայսրերի տարի
From Wikipedia, the free encyclopedia
Հինգ կայսերի տարի կամ 193 թվական, երբ 5 տարբեր մարդիկ իրենց հայտարարեցին որպես Հռոմի կայսր։ Այդ մարդիկ էին Պերտինաքսը, Դիդիոս Հուլիանոսը, Պեսցենիոս Նիգերը, Կլոդիոս Ալբինոսը և Սեպտիմիոս Սևերոսը։ Հենց նույն տարում էլ սկսվել է քաղաքացիական պատերազմ, որի ժամանակ հինգ տարբեր անձինք ձգտում էին դառնալ Հռոմի կայսր։
Կոմմոդոս կայսեր սպանությունից հետո, ինչը տեղի ունեցավ 192 թվականի ամանորին, սկսվել են քաղաքական խռովություններ։ Կոմմոդոսի սպանությունից հետո Պերտինաքսը անմիջապես հռչակվեց կայսր, սակայն երբ նա փորձեց բարեփոխումներ ձեռնարկել, անմիջապես հանդիպեց պրոտերական գվարդիայի դիմադրությանը։ Մինչ Պերտինաքսը փորձում էր ճնշել ապստամբներին, սպանվեց հենց նրանց կողմից[1]։ Նա որպես կայսր կառավարել է ընդամենը 3 ամիս։ Պրոտերիական գվարդիայի կողմից կայսր է հռչակվում Դիդիոս Հուլիանոսը, որը, սակայն, շուտով գահընկեց է արվում Սեպտիմիոս Սևերոսի կողմից և հունիսի 1-ին մահապատժի ենթարկվում։ Սևերոսը Սենատի կողմից հռչակվում է կայսր, ինչով հարուցում է Պեսեցիոս Նիգերի թշնամանքը, որն այդ ժամանակ ինքն իրեն կայսր է հայտարարում[2]։ Սևերոսի և Նիգերի միջև սկսվում է քաղաքացիական պատերազմ։ Նրանք զորքեր են հավաքում և ճակատամարտում։ Այս պատերազմի ժամանակ Սևերոսը իր գահակից է նշանակում Կլոդիոս Ալբինոսին, որից նա զգուշանում էր, քանի որ կասկածում էր նրան։ Այդ քայլի շնորհիվ Սևերոսը կարողացավ կենտրոնանալ Նիգերի դեմ մղվող պատերազի վրա, այլ ոչ թե գահակալական խնդիրների[1]։ Սևերոսը հաղթանակ է տանում Նիգերի նկատմամբ։ Պատմիչների մեծ մասը և՛ Կլոդիոս Ալբինոսին, և՛ Սեպտիմիոս Սևերոսին համարում են կայսրեր, քանի որ նրանք գահակալել են միաժամանակ։ Շուտով Սևերոսը պատերազմեց նաև Ալբինսի դեմ և հաղթանակ տարավ նաև նրա հանդեպ։ 193 թվականին ստեղծված այս խառնաշփոթից հետո հիմնադրվեց Սևերոսների հարստութունը[2]։