From Wikipedia, the free encyclopedia
Հիդրոքիմիա, քիմիա, գիտություն բնական ջրերի քիմիական բաղադրության և շրջապատող միջավայրում ընթացող քիմիական, ֆիզիկական ու կենսաբանական պրոցեսների պատճառով դրանց փոփոխության օրինաչափությունների մասին։ Հիդրոքիմիա երկրաքիմիայի և ջրաբանության մասն է։ Զբաղվում է ծովի, մակերևութային և ստորգետնյա ջրերի քիմիական առանձնահատկությունների ուսումնասիրմամբ։ Սերտորեն առնչվում է քարագիտության, հանքաբանության, հողագիտության, ջրաերկրաբանության, ջրակենսաբանության ու հարակից այլ գիտությունների հետ և նպաստում դրանց զարգացմանը։ Բնական ջրի քիմիական բաղադրության իմացությունն անհրաժեշտ Է ջրամատակարարման, ոռոգման, ձկնատնտեսության, ինչպես նաև շինանյութերի (բետոն, մետաղներ) կոռոզիայի գնահատման, հանքային ջրերի բնութագրման, օգտակար հանածոների (նավթ, ռադիոակտիվ նյութեր և այլն) հայտնաբերման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 401)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.