Հիդրոստատիկ ճնշում
From Wikipedia, the free encyclopedia
Հիդրոստատիկ ճնշում, հեղուկի կշռով պայմանավորված, տրված մակարդակից վեր գտնվող հեղուկի շերտերի կշռով պայմանավորված ճնշում։
Լրիվ ազատ շարժողունակության շնորհիվ կաթիլանման և գազային հեղուկների ճնշումը հաղորդվում է բոլոր ուղղություններով հավասարաչափ։ Այդ ճնշումն ազդում է տարայի բոլոր պատերին P, ճնշմամբ, որը համեմատական է մակերևույթի մակերեսին և ուղղված է մակերևույթին տարված նորմալով։ Միավոր մակերեսին բաժին ընկնող ճնշման ուժը կոչվում է ճնշում[1]։
Այս P = pw պարզ բանաձևը կարող է օգնել հաշվել հիդրոստատիկ ճնշումը, բայց տարբեր ջերմաստիճանի հեղուկների ճնշումները տարբեր են և ավելի ճշգրիտ հաշվելու համար օգտվում են հատուկ բանաձևերից[1]։