From Wikipedia, the free encyclopedia
Հիգիենիկ մարմնամարզություն, մարմնամարզության տարատեսակ, ֆիզիկական վարժություններով պարապելու ամենամատչելի և նպատակահարմար ձև, որով կարելի է զբաղվել նաև անհատական կարգով՝ տնային պայմաններում։ Հիգիենիկ մարմնամարզության համալիրում ընտրում են 8-10 այնպիսի վարժություններ, որոնք աշխատանքի մեջ ներգրավեն գրեթե բոլոր հոդերը և հիմնական մկանախմբերը, հատկապես որովայնի ճնշանի, ուսագոտու և բազկի եռագլուխ մկանները։ Հիգիենիկ մարմնամարզությունը բարելավում է սրտի գործունեությունը, շնչառությունը, նյարդային համակարգի վիճակը, բարձրացնում օրգանիզմի ակտիվությունը, կանխում վաղաժամ ծերության երևույթները (մկանների թերաճում, շարժումների սահմանափակում և նյութափոխանակության խանգարումներ)։ Քնի ընթացքում առաջացող լիակատար հանգստից աշխատանքային ծանրաբեռնվածության անցումը կարգավորելու նպատակով հարմար է կատարել հիգիենիկ մարմնամարզություն ամենատարածված ձևը՝ առավոտյան լիցքային վարժությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 388)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.