From Wikipedia, the free encyclopedia
Հետահար մուրճ կամ հանքահատ մուրճ, հարվածային գործողության ձեռքի մեխանիկական գործիք։ Օգտագործվում է միջին կարծրություն ունեցող նյութերի փխրունացնելու և կոտրելու նպատակով, օրինակ՝ նստվածքային ապարի, ասֆալտի, բետոնային կառուցվածքների և այլն։
Հաղորդակի տեսակով տարբերակում են՝
Հանքահատ մուրճի առաջին հաստոցային տարբերակի գյուտը արել է իտալացի ինժեներ Ժերմեն Սոմեյեն (Germain Sommeiller)1850-ականների վերջին։
Մեծ տարածում ունի խտացված օդով (4-5 կգ/սմ² ճնշմամբ) աշխատող հետահար մուրճը։ Աշխատանքի սկզբունքն այն է, որ մխոց-զարկանը կատարելով ետադարձ-համընթաց շարժում՝ մեկ րոպեում 1300-1500 հարված է հասցնում տեգին, ստիպելով նրան խրվել ապարի մեջ և քայքայել այն։ Տարբերում են թեթև (5-7 կգ), միջին (7-10 կգ) և ծանր (10-13 կգ) հետահար մուրճեր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետահար մուրճ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 371)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.