Հեռահաղորդակցության միջազգային միություն
From Wikipedia, the free encyclopedia
Հեռահաղորդակցության Միջազգային Միություն, ՀՀՄ, ի սկզբանե Հեռագրության Միջազգային Միություն (ֆր.՝ Union Internationale des Télécommunications ), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված կազմակերպություն, որը պատասխանատու է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մտահոգության հարցերի համար[1]։
Հեռահաղորդակցության միջազգային միություն | |
---|---|
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն և ստանդարտավորման կազմակերպություն |
Հապավում | ՀՀՄ / ITU / UIT |
Հիմնադրված | 1865 թ. մայիսի 17 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Գլխավոր քարտուղար | Հոուլին Ժաո |
Կայք | itu.int |
Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է զարգացող աշխարհում զարգացնել հեռահաղորդակցության ենթակառուցվածքը, և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։
ՀՀՄ-ի գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ ՀՀՄ-ն հանդիսանում է Միավորված Ազգերի Զարգացման Խմբի անդամ[2]։
ՀՀՄ-ի կազմի մեջ մտնում է 193 երկրներ և 700-ից ավել անդամներ (հանրային ու մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հեռահաղորդակցման կենտրոններում աշխատող անձիք)[3]։