Հեշտոցային արտադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հեշտոցային արտադրություն, հեղուկի, բջիջների և բակտերիաների խառնուրդ է, որը խոնավեցնում և պաշտպանում է հեշտոցը[1]։ Այս խառնուրդը մշտապես արտադրվում է հեշտոցի և արգանդի պարանոցի բջիջների կողմից և լքում է մարմինը հեշտոցային բացվածքի միջոցով։ Արտադրուկի խտությունը, քանակը և որակը տարբեր է տարբեր մարդկանց մոտ, ինչպես նաև սեռական և վերարտադրողական զարգացման տարբեր շրջանների ընթացքում[2]։ Հեշտոցային նորմալ արտադրությունը կարող է ունենալ նոսր, ջրային կոնսիստենցիա կամ լինել խիտ և կպչուն, կարող է լինել թափանցիկ կամ սպիտակ գույնի[1]։ Հեշտոցային նորմալ արտադրությունը կարող է քանակով լինել շատ, բայց սովորաբար չի ունենում ուժեղ հոտ, և չի ուղեկցվում քորով կամ ցավով[2]։ Մինչդեռ արտադրուկի որակական փոփոխությունների մեծ մասը խոսում են օրգանիզմի նորմալ ֆունկցիոնալ վիճակի մասին, այնուամենայնիվ կարող են լինել այնպիսի փոփոխություններ, որոնք կապված լինեն վարակի (ինֆեկցիա) կամ այլ ախտաբանական պրոցեսների հետ[3][4]։ Հեշտոցային արտադրության փոփոխություններ առաջացնող ինֆեցկիաներից են՝ հեշտոցի սնկային վարակ, բակտերիալ վագինոզ և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ[5]։ Հեշտոցային ախտաբանական արտադրության հատկանիշները տարբերվում են տարբեր պատճառներից ելնելով, բայց հիմնական նշաններն են գույնի փոփոխությունը, տհաճ հոտը և ուղեկցող ախտանիշները, ինչպիսիք են՝ քոր, այրոց, կոնքային ցավ կամ ցավ սեռական հարաբերության ժամանակ[6]։
Հեշտոցային արտադրություն | |
---|---|
Բժշկական հայելիով հետազոտության ժամանակ երևացող նորմալ հեշտոց և արգանդի պարանոց, երևում են արգանդի պարանոցի մուտքի մոտ կախված ներարգանդային պարույրի լարերը և նորմալ, կաթնասպիտակավուն հեշտոցային արտադրությունը հեշտոցի պատերին, պարանոցին և ներս ընկած հեշտոցային կամարին։ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | Գինեկոլոգիա |
ՀՄԴ-10 | N89.8 |
Vaginal discharge Վիքիպահեստում |