Հեշթեգ
From Wikipedia, the free encyclopedia
Հեշթեգ (անգլ.՝ hashtag, hash՝ վանդականիշ, tag՝ պիտակ), բառ կամ արտահայտություն, որին նախորդում է # նշանը։ Օգտագործողները կարող են միավորել իրենց հաղորդագրությունները ըստ թեմաների կամ տեսակների՝ դրանցում օգտագործելով վանդականիշով սկսվող բառեր։
Հեշթեգեր աջակցում են այնպիսի սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Թվիթթերը, Tout-ը, identi.ca, Google+-ը, Ֆեյսբուքը և ՎԿն։ Այդ սոցիալական ցանցերի օգտագործողները իրենց գրառումները կարող են պիտակել մեկ կամ մի քանի հեշթեգերով, որոնք իրենցից ներկայացնում են մեկ կամ մի քանի միավորված բառից կազմված արտահայտություններ։
Հեշթեգերը հնարավորություն են տալիս խմբավորել իրար նման գրառումները, որի շնորհիվ հեշտությամբ հնարավոր է դառնում գտնել տվյալ գրառմանը թեմայով մոտ այլ գրառումներ, որոնք նույնպես պիտակված են տվյալ հեշթեգով։