![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c5/Henry_Irving%252C_1905-10.jpg/640px-Henry_Irving%252C_1905-10.jpg&w=640&q=50)
Հենրի Իրվինգ
From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Իրվինգ (անգլ.՝ Henry Irving), (իսկական անունը և ազգանունը՝ Ջոն Հենրի Բրոդրիբ, Brodrebb, փետրվարի 6, 1838(1838-02-06)[1][2][3][…], Keinton Mandeville, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 13, 1905(1905-10-13)[1][2][3][…], Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։
![]() անգլ.՝ Henry Irving | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 6, 1838(1838-02-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Keinton Mandeville, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1905(1905-10-13)[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր և թատերական պրոդյուսեր |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ծնողներ | հայր՝ Samuel Brodribb?[4], մայր՝ Mary Behenna?[4] |
Ամուսին(ներ) | Florence O'Callaghan? |
Երեխա(ներ) | Հարրի Բրոդրիբ Իրվինգ[4] և Լոուրենս Սիդնի Բրոդրիբ Իրվինգ[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
1856 թվականից խաղացել է Էդինբուրգի, Մանչեստրի, Լիվերպուլի թատրոններում, հետագայում հիմնականում հանդես է եկել Լոնդոնի «Լիցեում» թատրոնում։ Ընդ որում՝ ոչ միայն գլխավոր դերեր է կատարել, այլև զբաղվել է բեմականացման, դերասանների ընտրության, բեմի ու դահլիճի լուսավորության և բեմադրությանն առնչվող այլ գործերով։ Իրվինգն անգլիական բեմում վերահաստատել է Շեքսպիրի դրամատուրգիան, թեև մեկնաբանել է սենտիմենտալիզմի ոգով։ Շեքսպիրյան դերերի տաղանդավոր կատարողի համբավի հիմքը դրել է 1874 թվականին:Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերակատարումով Իրվինգը դասվել է Մեծ Բրիտանիայի լավագույն դերասանների շարքը։ Խաղացել է նաև Մակբեթ, Օթելլո, Ռիչարդ (Շեքսպիրի «Մակբեթ»,«Օթելլո», «Ռիչարդ III»)։ Անգլիայի առաջին դերասանն է, որ ստացել է ազնվականի տիտղոս (1895)։
1883-1884 թվականներին Հենրի Իրվինգն իր թատերախմբով հյուրախաղեր է տվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ամենուրեք արժանացել ջերմ, ոգեշունչ ընդունելության։ Մաքսիմ Կովալևսկու վկայությամբ՝ Իրվինգ դերասանի վարպետ խաղից խորապես տպավորված է եղել նաև Կարլ Մարքսը՝ արժանացնելով հիացական գնահատականի[5]։
Լոնդոնում՝ դիմանկարի ազգային պատկերասրահի մոտ, կանգնեցվել է տաղանդաշատ դերասանի արձանը՝ ողջ հասակով մեկ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Statue_of_Henry_Irving%2C_London.jpg/640px-Statue_of_Henry_Irving%2C_London.jpg)