ամերիկացի երգչուհի, դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Հեյլի Բենեթ (անգլ.՝ Haley Bennett, ծնված որպես Հեյլի Լորեն Քիլինգ (անգլ.՝ Haley Loraine Keeling), հունվարի 7, 1988[1], Fort Myers, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։
Հեյլի Բենեթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 7, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Fort Myers, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, երգչուհի, երաժիշտ և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 2247245 |
Հեյլի Բենեթը ծնվել է Ֆլորիդայի Ֆորտ Մայես քաղաքում և մեծացել Նեյփլսում։ Սովորել է երաշժտություն և դերասանական վարպետություն Բերոն Քելորի միջնակարգ դպրոցում[3]։ Հաճախել է Օհայոյի Ստոու դպրոց։ 2005 թվականին՝ դպրոցը ավարտելուց հետո, նա և իր մայրը տեղափոխվում են Լոս Անջելես (Կալիֆոռնիա)՝ հաջողակ կարիերա կառուցելու նպատակով։
Բենեթն իր առաջին ֆիլմում՝ «Երաժշտություն և բառեր»-ում փոփ աստղ Կորա Կարմենի ռոմանտիկական կատակերգությունում ընտրվել է 600 հավակնորդների միջից և խաղացել է Հյու Գրանտի և Դրյու Բերիմորի հետ[4]։ Նա նաև համաձայնագիր է կնքել Warner Bros.-ի հետ՝ երեք ֆիլմում նկարահանվելու համար։
Հեյլին հայտնվեց GQ ամսագրի 2007 թվականի փետրվար ամսվա համարում[5]։
2014 թվականի նկարահանվել է «Մեծն հաշտարար» ֆիլմում[6]։ 2016 թվականին իր մասնակցությամբ թողարկվել են «Հրաշալի յոթնյակը»[7] և «Աղջիկը գնացքում» ֆիլմերը[8]։
Ներկայումս Բենեթը հանդիպում է ռեժիսոր Ջո Ռայթի հետ, որից նա ունի մեկ երեխա (ծնվել է 2018 թվականի դեկտեմբերի վերջին)[9]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ֆ | Երաժշտություն և բառեր | Music and Lyrics | Կորա Կարման |
2008 | ֆ | Քոլեջ | College | Կենդալ |
2008 | ֆ | Մոլի Հարթլեի ուրվականները | The Haunting of Molly Hartley | Մոլի Հարթլե |
2008 | ֆ | Մարլին և ես | Marley & Me | Լիզա |
2009 | ֆ | Անցում | Passage | Էբի |
2009 | ֆ | Դարպասներ | The Hole | Ջուլի Կեմբել |
2010 | ֆ | Բա-բախ | Kaboom | Ստելա |
2010 | ֆ | Կորած Արկադիան | Arcadia Lost | Շարլոտա |
2012 | ֆ | Անօրինության տեմպում | Outlaw Country | Անաբել Լի |
2012 | ֆ | Քունը կիրճում | Sleepwalking in the Rift | Աղջիկ |
2013 | ֆ | Խորը ձյուն | Deep Powder | Նատաշա |
2014 | ֆ | Անկումից հետո | After the Fall | Ռուբի |
2014 | ֆ | Կրիստի | Kristy | Ջուստին |
2014 | ֆ | Սպիտակ քաղաք | The White City | Եվա |
2014 | ֆ | Մեծն հաշտարար | The Equalizer | Մենդի |
2015 | ֆ | Ծանրակշիռ | Hardcore | Էսթել |
2016 | ֆ | Հրաշալի յոթնյակը | The Magnificent Seven | Էմմա Կալեն |
2016 | ֆ | Աղջիկը գնացքում (ֆիլմ) | The Girl on the Train | Մեգեն Խիթլեր |
2016 | ֆ | Կանոններից այն կողմ | Rules Don't Apply | Մեմի |
2016 | ֆ | Ծուղակ | A Kind of Murder | Էլլի |
2017 | ֆ | Շնորհակալություն ձեր ծառայությունների համար | Thank You for Your Service | Սասկիա Շուման |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.