From Wikipedia, the free encyclopedia
Հեմերա (հին հունարեն՝ Ἡμέρα [hɛ ː Mera] օր) Հին հունական դիցաբանության մեջ օրվա մարմնացումն էր, Սկզբնական աստվածություններից մեկն էր։ Նա ցերեկվա, օրվա ժամանակի, օրվա լույսի աստվածուհի է, ըստ Հեսիոդի՝ Էրեբոսի և Նիկտայի (գիշերվա աստվածուհի) դուստրն է[2]։ Հեմերան նշված է Cicero-ի De Natura Deorum, որտեղ տրամաբանորեն որոշված է, Diesը (Հեմերա) աստված է այն դեպքում, եթե Ուրանոսն էլ աստված է[3]։
Հեմերա | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված և աստվածուհի |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Dies? |
Զբաղմունք | Օրվա լույսի աստվածուհի |
Ծագում | Սկզբնական աստվածուհի |
Հայր | Էրեբոս |
Մայր | Նիքս |
Քույր/Եղբայր | Եթեր |
Ամուսին | Եթեր |
Կողակից | Կեֆալոս[1] |
Զավակներ | Թալասա, Աուրա, Ուրանոս և Գեա |
Ասպարեզ | ցերեկային լույս և daytime? |
Հատկանիշներ | Օրվա լույսի աստվածուհի, մարմնավորում է օրն |
Hemera Վիքիպահեստում |
Հեմերան, նրա եղբայր Եթերի (Լույս) համ՝ կին, համ՝ քույրն է եղել, չնայած վերջինն ոչ մի դեր չի խաղացել նրա պաշտամունքի մեջ։ Ըստ Հիգինոսին նրա երեխաներն էին՝ Ուրանոսը, Գեան և Տարտարոսը, Սկզբնական աստվածություններ, բայց Հեսիոդը նշում է միայն Տալլասային։
Համաձայն Հեսիոդի Թեոգոնիաին[4], Հեմերան լքում է Տարտարոսը, երբ Նիկտան գալիս է, իսկ երբ Հեմերան վերադառնում է, Նիկտան է հեռանում.
Պավսանիասցին կարծես շփոթում նրան Էոսի հետ, երբ ասում է, որ նա (Էոսն) է փախցրել Կեփալոսին և իրենից ծնել Փաեթոնին[5]։ Պավսանիասցին Աթենքի արքայական սյունասրահի կղմինդրի ծածկի վրա պատկերված Էոսին, Կեֆալոսի հետ, նույնականացմում է Հեմերային հետ։ Նա կատարում է այդ նույնականացումը կրկին Ամիկլայում և Օլիմպիայում (որտեղ համարվում է Մեմնոսի[6] մայրը), հիմնվելով Էոսի արձանների և նկարազարդումների վրա։
Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Թարգմանությունը |
Ἡμερα | Dies | Օր (Հեմերա) |
Ἡμερη | Dies (Hêmerê) | Իոնյան ուղղագրությամբ |
Αμερα | Dies (Amera) | Դորիական ուղղագրությամբ |
Αμαρα | Dies (Amara) | Լոկրյան ուղղագրությամբ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.