![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/Jack-o%2527-Lantern_2003-10-31.jpg/640px-Jack-o%2527-Lantern_2003-10-31.jpg&w=640&q=50)
Հելոուին
տոն / From Wikipedia, the free encyclopedia
Հելոուին (անգլ.՝ Halloween, All Hallows' Eve կամ All Saints' Eve)[1], ժամանակակից համաշխարհային տոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են[1][2][3]։ Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում, սակայն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում։
Հելոուին | |
---|---|
![]() Սարսափ տոն | |
Տեսակ | տոն և հսկում |
Ենթադաս | Hallowmas? |
Ամսաթիվ | Հոկտեմբերի 31 |
Տոնվում է | geography of Halloween? |
Տոնական կերակուր | Դդում (պտուղ) և կոնֆետ |
Կապված | Բոլոր սրբերի օր |
20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում։