From Wikipedia, the free encyclopedia
Հելգա Փեդերսոն (նորվ.՝ Helga Pedersen, հունվարի 13, 1973[1], Սյոր-Վարանգեր, Ֆինմարք, Նորվեգիա[1]), նորվեգացի սաամների քաղաքական գործիչ, նախկինում Ստորտինգի անդամ և Նորվեգիայի ձկնորսության և ափային ադմինիստրացիայի նախարար (2005—2009), Նորվեգիայի բանվորական ընկերության պառլամենտական ֆրակցիայի ներկայացուցիչ (2009—2013), Ֆինմարք ֆյուլքեի քաղաքապետ (2003—2005):
Հելգա Փեդերսոն | |
Կուսակցություն՝ | Նորվեգական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թրոմսյոյի համալսարան, Կոպենհագենի համալսարան և Բերգենի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | Sea Sámi? |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | հունվարի 13, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Սյոր-Վարանգեր, Ֆինմարք, Նորվեգիա[1] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ծնվել է 1973 թվականի հունվարի 13-ին Նորվեգիայի արևելյան շրջաններից մեկում` Սյոր-Վարանգերում, ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Վեստերտանա (Vestertana), Տանայի շրջան։ Հայրը` Տերյե Պեդերսոնը (ծնվ. 1941) զբաղվել է գյուղատնտեսությամբ, ձկնորսությամբ, շրջանի քաղաքական գործիչներից էր, մայրը` Յորդիս Լանգհոլմը (Hjørdis Langholm) (ծնվ. 1942, Jæren) աշխատել է որպես բուժքույր։ Իր երեք եղբայրների հետ Հելգան մեծացել է սաամական մշակույթի միջավայրում։
Տարրական դպրոցն ավարտել է Վեստերտանտում և երկրորդ աստիճանը` Վադսյոյում։ Մեկ տարի սովորել է Ֆրանսիայի Բայոյի վարժարանում։ 1996 թվականին ավարտել է Բերգենի համալսարանի ռուսերենի բաժինը` ստանալով բակալավրի դիպլոմ, իսկ 1998 թվականին Տրյոմսի համալսարանում ստացել է դիպլոմ` պատմության բաժինն ավարտելու համար։
1992-1993 թվականներին Տանա կոմունայի Boftsa Oppvekstsenter գյուղական դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ և ուսուցչի օգնական։
1998-2000 թվականներին Ֆինմարքի շինարարական ադմինիստրացիայում աշխատել է որպես խորհրդատու։
Պեդերսոնն ու իր երկու աղջիկները պաշտոնապես պատկանում են Նորվեգիայի սաամների փոքրամասնությանը և Նորվեգիայի սաամական պառլամենտի ընտրություններում, նաև գյուղատնտեսության մեջ հարկային ոլորտում ունեն մի շարք առավելություններ։ Պեդերսոնն ազատ խոսում է սաամերեն և պաշտոնական ընդունելությունների և տոնակատարությունների ժամանակ հագնում է սաամական ավանդական հագուստ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.