From Wikipedia, the free encyclopedia
Հացաբուլկեղեն, հացագործական արտադրության՝ օգտագործման համար պատրաստի մթերք, հացագործական արդյունաբերության հիմնական արտադրանք։ Հացաբուլկեղենի որոշակիացնող խումբը հացն է, որի համակազմի մեջ առանձնանում է հացաբուլկեղենի մի ենթախումբ, որի մեջ ներառված են բատոնները, հյուսքով բուլկիները, սայկաները, շրջագծով հյուսված հացերը, մյուս 2 կարևոր խմբերն են՝ արտադրանք իջեցված խոնավությամբ (սուխարի, հացիկներ, իտալական հաց, կրեկեր, բրեցել) և յուղահունց հացաբուլկեղեն (շաքարավազի և ճարպերի մեծ պարունակությամբ մթերք՝ կարկանդակներ, փքաբլիթներ, բրիոշներ), վերջին խմբի մեծ մասը մտնում է հրուշակեղենի ալյուրաշատ խմբի մեջ։
Տեսակ | սննդատեսակ և Հմտություն |
---|---|
Ենթատեսակ | սննդամթերք, bakery products, pastry, cakes and long-term cakes? և կերակուր |
Հիմնական | ալյուր և խմոր |
Baked food Վիքիպահեստում |
Հացաբուլկեղենի հումքի մեջ են մտնում ալյուրը, հացահատիկային մթերքը, հացագործության խմորիչը, փխրեցուցիչը, կերակրի աղը և ջուրը, իսկ մնացած հավելումները, որոնք ապահովում են մթերքի յուրահատուկ համային և ֆիզիոլոգիական հատկանիշները, համարվում են լրացուցիչ հումք։
Հացաբուլկեղեն պատրաստելու տեխնոլոգիայի տիպիկ փուլերն են՝ խմորի պատրաստումը, բաժանումը (խմորի տեսակների ձևավորում) թխումը։ Գոյություն ունեն պատրաստման զանազան եղանակներ, օրինակ՝ որոշակի արտադրանքներ թխելուց առաջ եփվում են եռացրած ջրի մեջ, հացը և ալյուրաշատ հրուշակեղենը թխվում են սառեցված խմորից։
Թխման տեխնոլոգիայից կախված՝ թխած արտադրանքը բաժանվում է տարբեր դասերի, օրինակ՝ կաղապարային արտադրանքները թխվում են հացագործական կաղապարներում, իսկ հատակաթուխ հացերը՝ հացագործական տապակի վրա և այլն։ Կա նաև մեկ այլ կատեգորիա, ըստ որի՝ արտադրանքը տարանջատվում է ըստ իր կշռի (օրինակ՝ հացը խոշոր բոքոնի տեսքով), ըստ հատիկների քանակի, օրինակ՝ ԽՍՀՄ-ում կիրառվում էր մանրհատիկավոր հացաբուլկեղենի ստանդարտ խումբ, որի արտադրանքը լինում էր մինչև 250 գրամ (օրինակ՝ բուլկիներ, կրուասաններ և այլն)։
Նշանակալի եկամուտ է ապահովում տնային տնտեսություններում, փոքր փռերում, հրուշակարաններում, սրճարաններում պատրաստված հացաբուլկեղենը։ Հացի գործարաններում մեխանիզացված հացագործությունը մեծապես բնորոշ է ԽՍՀՄ-ին և հետխորհրդային տարածքին, իսկ հացաբուլկեղենի խառնակցված տեսականու թողարկումը (նախ և առաջ՝ հացային նախուտեստներ և ալյուրաշատ հրուշակեղեն) հիմնականում բնորոշ է արդյունաբերական զարգացած պետություններին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացաբուլկեղեն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.