From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Ջեյմս «Հարրի» Ռեդնապ (անգլ.՝ Henry James "Harry" Redknapp, մարտի 2, 1947[4], Poplar, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Տղան երկար ժամանակ խաղացել է «Լիվերպուլ»-ում, եղել է թիմի ավագը։ Հարրի Ռեդնապը «Չելսի»-ի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի քեռին է։ Ֆուտբոլիստի կարիերայի սկիզբը համարվում է «Վեստ Հեմ Յունայթեդ»-ում և «Բորնմութ»-ում հանդես գալը, իսկ կարիերայի վերջում հանդես է եկել անգլիական և ամերիկական ակումբներում։ Ֆուտբոլիստի կարիերան սկսել է գլխավորելով «Բորնմութ»-ը և ավարտվել է 1982 թվականին։ Ռեդնապն իր կարիերայի լավագույն տարիները անցկացրել է «Վեստ Հեմ Յունայթեդ»-ում և ցույց տվել ամենալավ արդյունքները։
Հարրի Ռեդնապ անգլ.՝ Harry Redknapp | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Հարրի Ջեյմս Ռեդնապ | |||||||||||||||||||||||
Ազգությունը | Անգլիա | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | |||||||||||||||||||||||
Մականուն | Հուդինի[1], Arry[2], Կեղտոտ Հարրի[3] | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 2, 1947 (77 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | առանց ակումբի | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գլխավորելով «Վեստ Հեմ»-ը՝ 1999 թվականին հաղթել է Ինտերտոտոյի գավաթը, իսկ 2008 թվականին գլխավորելով Պորտսմուտ թիմը՝ հաղթել է Անգլիայի գավաթի խաղարկությունում։ 2008 թվականին նշանակվեց Տոտենհեմի մարզիչ։ 2009-2010 մրցաշրջանին Տոտենհեմը Չեմպիոնների լիգայում դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Տարվա վերջում արժանացավ Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչի տիտղոսին[5]։ 2012 թվականի նոյեմբերի 24-ին Ռեդնապը գլխավորեց իր վերջին ակումբը՝ «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ը[6], նա ակումբում մնաց 3 տարի։
2007 թվականի նոյեմբերի 28-ին կաշառակերության համար Ռեդնապը ձերբակալվեց[7]։
Ռեդնապը ծնվել է Լոնդոնում[8], նա Հենրի Ջոզեֆ Ուիլյամ Ռեդնապի (1922-1996) և Վայոլետ Մեյ Բրաունի (1924-2001)[9] միակ զավակն է։ Ջոզեֆ Ռեդնապի գլխավոր նպատակն էր Հարրի ֆուտբոլիստ դառնալը։ Փոքրիկ Ռեդնապի սիրած ակումբն էր «Արսենալ»-ը[10], շատ էր գնում թիմի խաղերին։ Նրան հատկապես դուր էր գալիս Ջիմի Բլումֆիլդի խաղը[11]։
Հարրին 11 տարեկան էր, երբ ընդունվեց Արսենալի ֆուտբոլային ակադեմիա, նրան նկատեց «Տոտենհեմ»-ի գործակալ Դիկի Ուոկերը։ Ակումբում նրա խաղընկերներն էին՝ Բիլլ Նիկոլսոնը, Մակայ Դեյվը, Դեննի Բլանչֆլաուերը[11]։ Երբ լրացավ Հարրիի 15 ամյակը, նրանով սկսեցին հետաքրքրվել «Արսենալը» և «Չելսին», մասնավորապես Չելսիի մարզիչ Թոմմի Դոխերտին անձամբ եկավ Ռեդնապի տուն[11]։ Ռեդնապը տեղափոխվեց «Վեստ Հեմի» ակադեմիա, որը գլխավորում էր Մուր Բոբբին[12]։ 1963 թվականին Հարրին թիմի հետ միասին դուրս եկավ Անգլիայի երիտասարդական գավաթի եզրափակիչ։ Առաջին հանդիպնա ժամանակ «Վեստ Հեմը» պարտվեց «Լիվերպուլին» 3։1 հաշվով, իսկ հաջորդ հանդիպման առաջին խաղակեսում պարտվում էր 2։1 հաշվով, սակայն Վեստ Հեմի ֆուտբոլիստներին հաջողվեց փոխել խաղի ընթացքը և խփել 4 գոլ։ Դա Ռեդնապի առաջին պաշտոնական առաջնությունն էր, որում հաղթեց նրա թիմը։ 2 օր հետո Ռեդնապը տեղափոխվեց լոնդոնյան «Չելսիի»[11] երիտասարդական ակումբը։
1964 թվականին Ռեդնապը Անգլիայի հավաքականի կազմում խաղում էր Եվրոպայի առաջնության եզրափակչում, ընդդեմ Իսպանիայի ազգային հավաքականի[13]։ Իսպանիայի հավաքականը 4։0 հաշվով հաղթանակ տարավ[11]։
Ռեդնապը 18 տարեկան հասակում միանում է «Վեստ Հեմի» առաջին կազմին, որն այդ ժամանակ գլխավորում էր Ռոն Գրիվունդը։ Ռեդնապը թիմում իր առաջնախաղը անցկացրել է 1965-1966 թվականների մրցաշրջանում[14]։ Հիմնական կազմի խաղացողների վնասվածքների պատճառով մարզիչը Ռեդնապին շատ խաղաժամանակ է տրամադրում[15]։ 1965 թվականի օգոստոսի 23-ին նա խաղադաշտ դուրս եկավ Վեստ Հեմի և Սանդերլենդի հանդիպման առաջին րոպեներից, որում Վեստ Հեմ տան տիրոջ կարգավիճակում էր։ Ռեդնապը թիմին օգնեց հավասարեցնել հաշիվը, կատարելով գոլային փոխանցում[16]․ խաղն ավարտվեց 1։1 հաշվով[11]։ 1966 թվականի ապրիլի 8-ին նա խփեց իր առաջին գոլը Տոտենհեմի դարպասը, Վեստ Հեմը հաղթեց 4։1 հաշվով։ Այդ մրցաշրջանում Վեստ Հեմը հասավ միջև Եվրապայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ, որտեղ 5։2 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»[17]։ Երիտասարդ Ռեդնապը չմասնակցեց Եվրոպայի գավաթի առաջնությանը։ Քանի որ միջև 1975 թվականը ակումբը չբարձրացավ 8-րդ հորիզոնականից վերև, Ռեդնապն այդպես էլ չմասնակցեց Եվրոգավաթի առաջնությանը[18]։ 1966 թվականի աշխարհի առաջնությունից հետո Ռեդնապի երեք ակումբակիցներ թիմ վերադարձան ոսկե մեդալներով․ նրանք էին՝ Բոբբի Մուրը, Մարտին Պիտերսը և Ջեֆֆրի Հերստը[11]։
1966-1967 թվականների մրցաշրջանում, նրա առաջնախաղը եղավ որպես պահեստային ֆուտբոլիստ[19]։ 1966 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ Վեստ Հեմը խաղում էր ընդդեմ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի»[20], Ռեդնապը բացեց հաշիվը և ակումբին օգնեց հաղթել 3։0 հաշվով։ Ռեդնապը 2-րդ մրցաշրջանին անցկացրեց 12 հանդիպում և խփեց 1 գոլ։ 1967-1968 թվականների մրցաշրջանում նա սկսեց խաղադաշտ դուրս գալ ավելի հաճախ․ նա անցկացրեց 28 հանդիպում և խփեց 2 գոլ, «Բերնլիի» և «Սանդերլենդի» դարպասը[21]։ Քանի որ Ռեդնապը ծնունդով արևմտյան Լոնդոնից է և եղել է Վեստ Հեմի սան, երկրպագուները նրան շատ էին սիրում[11]։ 1968-1969 թվականների մրցաշրջանին Ռեդնապը խաղաց 42 խաղ և խփեց 3 գոլ։ 36 խաղ խաղաց Անգլիայի առաջնությանում[22] և երեքական խաղ Անգլիայի գավաթի, Լիգայի գավաթի խաղարկություններում[23]։ 1968 թվականի օգոստոսի 31-ին «Վեստ Բրոմվիչ»-ին «Վեստ Հեմը» հաղթեց 4։0 հաշվով, իսկ հաջորդ խաղում որը կայանում էր Անգլիայի գավաթի խաղարկությունում 4։0 հաշվով «Վեստ Հեմը» հաղթանակ տարավ[24]։
1972 թվականին Ռեդնապը տեղափոխվեց 3-րդ ենթախմբի «Բորնմուտ» ակումբ, որի մարզիչն էր Վեստ Հեմի նախկին ֆուտբոլիստ՝ Ջոն Բոնդը[15] ։ Պայմանագրի արժեքը կազմեց £ 31000։ Բոնդին պետք էր ֆուտբոլիստ, որը կկարողանար իրացնել լավ անկյունաիններ և կարողանար օգնել Թեդ Մակդագալլաին։ Սակայն 2 ամիս չանցած՝ Մակդագալլը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»[20]։ Ռեդնապն ակումբի կազմում անկացրեց 4 մրցաշրջան՝ նրա կազմում խաղալով 1972-1976 թվականներին։ 1972-73 թվականների մրցաշրջանում խաղացել է 37 խաղ (34-ը առաջնությունում) և խփել է մեկ գնդակ․ «Բորնմուտ»-ը մրցաշրջանում գրավեց 7-րդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանում նա անցկացրեց 46 հանդիպում և խփեց 5 գոլ։
Ակումբ | Մրցաշրջան | Պրեմիեր Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վեստ Հեմ Յունայթեդ | 1965-66 | 7 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 1 |
1966-67 | 12 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 1 | |
1967-68 | 28 | 2 | 0 | 0 | 3 | 0 | 31 | 2 | |
1968-69 | 36 | 2 | 3 | 0 | 3 | 1 | 42 | 3 | |
1969-70 | 23 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 26 | 1 | |
1970-71 | 21 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 22 | 0 | |
1971-72 | 22 | 0 | 4 | 0 | 9 | 0 | 35 | 0 | |
Ընդհանուր | 149 | 7 | 8 | 0 | 18 | 1 | 175 | 8 | |
Բորնմութ | 1972-73 | 34 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 37 | 1 |
1973-74 | 39 | 4 | 3 | 0 | 4 | 1 | 46 | 5 | |
1974-75 | 19 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 19 | 0 | |
1975-76 | 9 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 12 | 0 | |
Ընդհանուր | 101 | 5 | 6 | 0 | 7 | 1 | 114 | 6 | |
Բրենտֆորդ | 1976-77 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Սիեթլ Սաունդերս | 1976 | 15 | 0 | — | — | 15 | 0 | ||
1977 | 5 | 0 | — | — | 5 | 0 | |||
1978 | 3 | 0 | — | — | 3 | 0 | |||
1979 | 1 | 0 | — | — | 1 | 0 | |||
Ընդհանուր | 24 | 0 | — | — | 24 | 0 | |||
Բորնմութ | 1982-83 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |
Ամբողջ կարիերայում | 276 | 12 | 14 | 0 | 26 | 2 | 316 | 14 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.