Հարրի Դաղլյան
From Wikipedia, the free encyclopedia
Հարություն (Հարրի) Գրիգոր Դաղլյան կրտսեր (անգլ.՝ Haroutune Krikor Daghlian, Jr, մայիսի 4, 1921(1921-05-04)[1], Ուոթերբերի - սեպտեմբերի 15, 1945(1945-09-15), Լոս Ալամոս, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկահայ ֆիզիկոս, Մանհեթենյան նախագծի մասնակից, որի նախագծած և ստեղծած ռումբերը օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Արագ փաստեր Հարրի Դաղլյան անգլ.՝ Haroutune Krikor Daghlian, Ծնվել է ...
Հարրի Դաղլյան անգլ.՝ Haroutune Krikor Daghlian | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1921(1921-05-04)[1] |
Ծննդավայր | Ուոթերբերի |
Մահացել է | սեպտեմբերի 15, 1945(1945-09-15) (24 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Ալամոս, Նյու Մեքսիկո, ԱՄՆ |
Գերեզման | Cedar Grove Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Պերդյու համալսարան (1942) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և միջուկային ֆիզիկոս |
Աշխատավայր | Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա |
Haroutune Krikor Daghlian, Jr. Վիքիպահեստում |
Փակել
1945 թվականի օգոստոսի 21-ին Նյու Մեքսիկոյի Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի հեռավոր Օմեգա վայրում կրիտիկական զանգվածի գիտափորձի ժամանակ ճառագայթահարվել է, որից 25 օր հետո մահացել է։
Դաղլյանը ճառագայթահարվել է կրիտիկական պատահարի հետևանքով, երբ պատահաբար վոլֆրամի կարբիդի աղյուսն ընկել է 6.2 կգ պլուտոնիումի միջուկի վրա, որին անվանում են «հրեշ-լիցք», որի պատճառով ավելի ուշ մահացել է ֆիզիկոս Լուիս Զլոտինը[2]։