բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Բոջոջ, բշտի դեղ (լատին․՝ Physalis alkekengi), մորմազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս։
Հարսնախոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ենթաընտանիք | Մորմայիններ (Solanoideae) |
Տրիբա | Physaleae |
Ցեղ | Հարսնախոտ (Physalis) L., 1753 |
Հորիզոնական սողացող կոճղարմատով, ճյուղավոր, 25-60 սմ բարձրությամբ ցողունով, գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Ձվաձև կոթունավոր և ամբողջաեզր տերևները դասավորված են հերթադիր, հակադիր կամ փնջաձև։ Առանձին, կախվող հնգանդամ ծաղիկներն աճում են վերին տերևների անութներից։ Ծաղիկների պսակը սպիտակավուն-կանաչավուն է, իսկ բաժակը՝ զանգակաձև։ Պտղակալման ընթացքում, բշտաձև փքված, վառ կարմիր գույնով բաժակի ներսում առաջանում է կախվող պտղակոթով, բազմաթիվ սպիտակ սերմերով, երկբույն, գնդաձև, հյութալի և նարնջագույն հատապտուղը[1]։
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների թփուտներում, խոնավ ստվերոտ անտառներում[1]։ Աճում է Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Լոռու մարզերում և այլուր։ Հայտնի է 100-120 տեսակ, որոնցից սովորական հարսնախոտը տարածված է Հայաստանում[2]։
Հասուն պտուղներն օգտագործվում են երիկամների և միզապարկի քարային հիվանդության, միզասեռային օրգանների բորբոքումների բուժման նպատակով, որպես միզամուղ միջոց՝ ջրգողության, հոդատապի, ռևմատիզմի դեպքերում։ Բույսի վերգետնյա մասն ու պտղի ծածկոցը (վերափոխված բաժակը) թունավոր են, այդ պատճառով հարսնախոտի պտուղները զգուշությամբ են օգտագործում։ Օգտագործում են նաև չորացրած պտուղները, հյութը և պտուղների եփուկը։ Պտուղների հյութը որպես արտաքին կիրառման միջոց օգտագործում են որքինի բուժման համար[1]։ Բույսը պարունակում է ալկալոիդներ, աղաղանյութեր, վիտամին C, կարոտին, քսանտինային խմբի պիգմենտներ։ Թարմ պտուղն օգտագործվում է հրուշակեղենի արտադրության մեջ։ Համային հատկանիշներով պտուղը նման է ելակին, իսկ կառուցվածքային առումով նման է 1-2 սմ չափի լոլիկի[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.