From Wikipedia, the free encyclopedia
Հարոլդ Սքոտ Մաքդոնալդ Քոքսեթեր, (անգլ.՝ Harold Scott MacDonald Coxeter, փետրվարի 9, 1907[1][2][3][…], Քենսինգթոն[4] - մարտի 31, 2003[1][2][5][…], Տորոնտո, Կանադա[6][2]), անգլիական ծագումով կանադացի մաթեմատիկոս։ Համարվում է 20-րդ դարի խոշորագույն մաթեմատիկոսներից մեկը[14]։ Նա ծնվել է Լոնդոնում, սովորել Քեմբրիջի համալսարանում, ստանալով 1928 թվականին բակալավրի, իսկ 1931 թվականին գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 29 տարեկանից տեղափոխվել և ապրել է Կանադայում։ Նրան ավելի հաճախ անվանել են Դոնալդ (իր երրորդ անվան՝ Մաքդոնալդի կարճ տարբերակը)։ Նա առավել հայտնի է եղել բազմաչափ տարածություններին և կանոնավոր n-չափանի բազմանիստերին նվիրված իր աշխատություններով։ Նա լավագույնն էր իր դասական մոտեցմամբ երկրաչափությանը (Էվկլիդեսյան երկրաչափություն), այն ժամանակ, երբ ավելի ու ավելի շատ երկրաչափությանը հանրահաշվական մոտեցման (Հանրահաշվական երկրաչափություն) միտում կար[15]։
Պատանեկության տարիներին Քոքսեթերը գրում էր երաժշտություն և արդեն 10 տարեկանում հրաշալի դաշնակահար էր[16]։ Նա զգում և գիտակցում էր, որ մաթեմատիկան և երաժշտությունը սերտորեն կապված են, և ներկայացրել է իր այդ գաղափարը 1962 թվականին Կանադական երաժշտական ամսագրում «Մաթեմատիկա և երաժշտություն» հոդվածում[16]։
1926 թվականից Քոքսեթերը աշխատել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջում (Երրորդության քոլեջ), դասավանդելով մաթեմատիկա։ Այստեղ էլ 1929 թվականին ստացել է բակալավրի (Senior Wrangler որակավորմաբ, որն նկարագրվում է որպես «Մեծ Բրիտանիայում ձեռք բերված ամենամեծ մտավորական նվաճումը»), իսկ 1931 թվականին գիտությունների դոկտորի գիտական աստիճան[16]։ 1932 թվականին մեկ տարով ընդունվել է Փրինսթոնի համալսարան և եղել Ռոքֆելերի ֆոնդի թոշակառու, որտեղ աշխատել է Հերման Վեյլի, Օսվալդ Վեբլենի և Սողոմոն (Սոլոմոն) Լեֆշեցի հետ։ Մեկ տարով վերադարձել է Թրինիթի և հաճախել Լյուդվիգ Վիտգենշթայնի «Մաթեմատիկայի փիլիսոփայություն» դասընթացին[16]։ 1934 թվականին, ևս մեկ տարի նա անցկացրել է Փրինսթոնում, լինելով Փրոկտերի ֆոնդի թոշակառու։
1936 թվականին Քոքսեթերը տեղափոխվել է Տորոնտոյի համալսարան։ 1938 թվականաին Պատրիկ Դյուվալի, Ֆլետչերի և Ջոն Պետրիի հետ միասին Քոքսեթերը Տորոնտոյի համալսարանում հրատարակել է «Հիսունինը իկոսաէդրաներ» գիրքը։ 1940 թվականին Քոքսեթերը խմբագրել է «Մաթեմատիկական ակնարկներ և զվարճալիքներ»[17] գրքի տասնմեկերորդ հրատարակությունը, որի հրատարակվել էր 1892 թվականին Ուոլտեր Ուիլյամ Ռոուս Բելլի կողմից։ 1948 թվականին Քոքսեթերը ստացել է պրոֆեսորի կոչում։ 1948 թվականին Քոքսեթերը դարձել է Կանադայի թագավորական ընկերության անդամ, իսկ 1950 թվականին՝ Թագավորական ընկերության անդամ։ 1954 թվականին հանդիպելով Մաուրից Կոռնելիս Էշերին, դարձել է նրա լավագույն ընկերը և իր որոշ աշխատանքներով ոգեշնչել Էշերին իր աշխատանքներում։ Հատկապես Քոքսեթերի որոշ հոդվածներ ուսումնասիրելուց հետո, որտեղ ուսումնասիրվել և պատկերվել են կենտրոնից հեռացող օբյեկտների համակարգը (հարթության հիպերբոլիկական սալարկում), Էշերն ստեղծում է մի շարք աշխատանքներ, որոնցից առնվազն վեցում, առանձնապես «Սահման-շրջան»-ում, նկատվում է Քոքսեթերի էֆֆեկտը՝ կենտրոնին մոտենալիս օբյեկտները փոքրանում են, հեռանալիս՝ մեծանում։ Քոքսեթեր ոգեշնչել է նաև Ռիչարդ Բաքմինսթեր Ֆուլլերին իր նորարարություններում։ Համասեռ բազմանիստերի ամբողջական ցանկը առաջին անգամ 1954 թվականին տպագրվել է Քոքսեթերի, Մայքլ Լանգուեթ-Հիգինսի և Ջեֆրի Միլլերի կողմից[18]։
Հարոլդ Քոքսեթերը 60 տարի աշխատել է Տորոնտոյի համալսարանում և լույս ընծայել 12 գիրք։
1973 թվականին Հարոլդ Քոքսեթերը և Ռալֆ Ջեյմսը ստացել են Ջեֆֆրի-Ուիլյամսի մրցանակը, որը տրվում էր առաջին անգամ։
1978 թվականին Կանադական մաթեմատիկական ընկերությունը ի պատիվ Հարոլդ Քոքսեթերի սահմանել է Քոքսեթեր-Ջեյմսի մրցանակ։
1990 թվականին դարձել է Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի օտարերկրյա անդամ[19]։
1997 թվականին Լոնդոնի թագավորական ընկերության կողմից պարգևատրվել է Սիլվեստերի մեդալով։
1997 թվականին պարգևատրվել է Առաջին աստիճանի Կանադայի շքանշանով (անգլ.՝ Companions of the Order of Canada, CC):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.