Հարյավալտա (ֆիններեն՝ Harjavalta), քաղաք Արևմտյան Ֆինլանդիայի Սատակունտա նահանգում։ Հիմնադրվել է 1869 թվականին և գտնվում է № 2՝ Հելսինկի-Պորի մայրուղու վրա՝ Պորի քաղաքից 30 կմ հեռավորության վրա։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1977 թվականին։ Քաղաքի մակերեսը 127,76 կմ² է, բնակչությունը՝ 7540 մարդ, իսկ խտությունը՝ 61,07 մարդ/կմ²։

Արագ փաստեր Հարյավալտա, Տեսակ ...
Հարյավալտա
Thumb
Տեսակքաղաք և municipality of Finland?
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքՍատակունա
ԲԾՄ38 ± 1 մետր
Մակերես123,48 կմ² (հունվարի 1, 2023)[1]
Ձևավորում1869
Thumb
Thumb
Thumb
Փակել

Տեսարժան վայրեր

Քաղաքի տեսարժան վայրերից է Էմիլ Ցեդերկրեիցի թանգարանը (Emil Cedercreutz), ինչպես նաև Ուոթիլի (Uotila) հին տոհմական կալվածքը։

Տնտեսություն

1920 թվականին Հարյավալտայում հիմնադրվել է «Puustelli» կոնցեռնը։ Կահույքի ֆաբրիկան խոհանոցային կահույքի արտադրության վրա աշխատում է արդեն 85 տարի և դրանում մեծ հաջողությունների է հասել։ Ֆինլանդիայում վաճառվող խոհանոցային կահույքի ավելի քան 30%-ը արտադրվում է «Puustelli»-ում[2]։

Հարյավալտայում է գտնվում Ֆինլանդիայի նիկելի վերամշակման միակ գործարանը, որը կառուցվել է 1959 թվականին[3]։ 2007 թվականին գործարանը ձեռք է բերել ռուսական «Նորնիկել» ընկերությունը՝ ամերիկյան OM Group ընկերության ակտիվների համար վճարելով 318 միլիոն եվրո[4]։ Գործարանի հասույթը 2006 թվականին կազմել է 698 մլն եվրո, վաճառքից ստացված շահույթը՝ 147 մլն եվրո[5]։ Կոմբինատում աշխատում է 215 մարդ։ Լրիվ բեռնվածության դեպքում Հարյավալտայի գործարանը արտադրում է շուրջ 60,000 տոննա նիկել[6]։ Նախատեսվում է լրացուցիչ արտադրական հզորությունների կառուցում։ «Նորնիկելը» մտադիր է Հարյավալտայի գործարանի կոմերցիոն շրջանառությունը հասցնել տարեկան 1,20 մլրդ եվրոյի[7]։ 2009 թվականին, Talvivaara Mining Company Plc-ի հումքի մատակարարման ժամանակացույցի ձախողման, Հարյավալտա գործարանի վերամշակման կարողությունների թերբեռնվածության պատճառով, նիկելի արտադրությունը զգալիորեն կրճատվել է[8]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.