From Wikipedia, the free encyclopedia
Հարելբեկե (հոլ.՝ , ֆր.՝ Harelbeke), քաղաք և մունիցիպալիտետ Բելգիայում, Ֆլանդրիայի Արևմտյան Ֆլանդրիա նահանգում։ Տեղակայված է Բելգիայի հյուսիս-արևմուտքում, նահանգի հարավարևելյան մասում, Լիս գետի ափին։
Հարելբեկե | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
---|---|---|---|---|---|
Համայնք | Քորթրայք | ||||
Մակերես | 29,14 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | հոլանդերեն | ||||
Բնակչություն | 27 886 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 056 | ||||
Փոստային դասիչ | 8530[2] և 8531[2] | ||||
Պաշտոնական կայք | harelbeke.be(նիդեր.) | ||||
| |||||
Քաղաքը երկրի մայրաքաղաք Բրյուսելից գտնվում է 73 կմ հեռավորության վրա, Անտվերպենից՝ 88 կմ հեռավորության վրա, Գենտից՝ 37 կմ և Լիեժից՝ 161 կմ հեռավորության վրա։
Բնակչությունը կազմում է 26․957 մարդ (2012)։
Հարելբեկեն կազմված է երեք մասից՝ կենտրոն, որը գտնվում է Լիս գետի աջ ափին, Բավիկխովա (Bavikhove) և Հուլստա (Hulste)։
1958 թվականից սկսած անցկացվել է դասական մեկօրյա հեծանվավազք Հարելբեկե-Անտվերպեն-Հարելբեկե երթուղով, որը կոչվում է Գրան-պրի E3 Հարելբեկե։ Առաջին տարիների ընթացքում հեռավորության երկարությունը կազմում էր մի փոքր ավելի, քան 203 կիլոմետր, 1980-ական թվականներին այն աճեց մինչև 236 կմ, իսկ 2007-ից՝ կրկին 203 կիլոմետր։ Ներկայիս երթուղին անցնում Հարելբեկեից դեպի Արևելյան Ֆլանդրիա և՝ հակառակը։ E3 Հարելբեկեն ավանդաբար բացում է ֆլամանդական դասականների շաբաթը, այդ թվում` Գենտ-Վեվելգեմը, Ֆլեշ Բրաբանսոնը, Դե Պաննեյի երեք օրերը և առավել հեղինակավոր Ֆլանդրիայի շրջագայությունը։ 2012 թվականին մրցավազքը ներառվել է էլիտար UCI World Tour-ում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.