From Wikipedia, the free encyclopedia
Հարավաֆրիկյան ընձուղտ (լատին․՝ Giraffa camelopardalis giraffa), երկսմբակավորների կարգի աֆրիկյան ընձուղտի տեսակ։ Տարածված են Հարավային Աֆրիկայի մի շարք պետություններում։
Հարավաֆրիկյան ընձուղտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Giraffa camelopardalis giraffa | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
2010 թվականի տվյալներով Հարավային Աֆրիկայում ապրում են մոտ 12 000 հարավաֆրիկյան ընձուղտներ[1], իսկ գերության մեջ, այդ թվում նաև կենդանաբանական այգիներում և անասնապատական կենտրոններում՝ ավելի քան 45 առանձնյակներ[2]։
Հարավաֆրիկյան ընձուղտները ապրում են միայն Աֆրիկա աշխարհամասի Հարավային հատվածում։ Նախկինում տարածված են եղել նաև Աֆրիկայի տարբեր հատվածներում, սակայն արտաքին վտանգների պատճառով ժամանակի ընթացքում նրանց թիվը նվազեց։
Այժմ ապրում են միայն Հարավային Բոտսվանայում, հարավային Զիմբաբվեում և հարավարևմտյան Մոզամբիկնում[3]։
Հարավաֆրիկյան ընձուղտները քիչ քանակությամբ նաև ապրում են Սվազիլենդում։
Ընձուղտների այս տեսակին պատկանող առանձնյակները նախընտրում են ապրել Հարավային Աֆրիկայի սավաննաներում, խոտհարքներում և ջունգլիներում։ Խոտակեր են, սնվում են խոտով, թփերով, ծառերի տերևներով և պտուղներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.