From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Օրկնեյան կղզիներ (South Orkney Islands), կղզիների խումբ Ատլանտյան օվկիանոսի հարավարևմտյան մասում, Անտարկտիդայում։ Բաղկացած են 4 մեծ և 40 մանր կղզիներից։ Տարածությունը 621 կմ² է, բարձրությունը՝ մինչև 1266 մ։ Մեծ մասը ծածկված է ձյունով և սառույցով։ Փոկերի և ծովառյուծների մակաղատեղի է, հարուստ է ծովային թռչուններով։ Հայտնագործվել է 1821 թվականին։ Հարավային Օրկնեյան կղզիների վրա հիմնված է արգենտինական (Օրկադես, 1903 թվականից) և մեծ բրիտանական գիտական երեք կայան։ Կա կետորսություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Օրկնեյան կղզիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 285)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.