Հարավային Սուդանի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Սուդանի վարչական բաժանում, երկրի վարչաքաղաքական կառուցվածք, որը բաժանված է 10 նահանգների (state), որոնք մինչև երկրի անկախանալը կոչվում էին նաև վիլայաթ (արաբ․՝ ولاية - wilāyah)։ Նահանգները ստեղծված են եղել երեք պատմական տարածաշրջանների հիման վրա՝ Բահր էլ Ղազալ (Bahr el Ghazal), Էկվատորիա (Equatoria) և Մեծ Վերին Նեղոս (Greater Upper Nile)։ Նահանգները բաժանվում են 86 շրջանների։