From Wikipedia, the free encyclopedia
Օբյեկտիվի հարաբերական անցք, օբյեկտիվի լույսային թափանցելիության օպտիկական բնութագիր։ Տարբերում են երկրաչափական և արդյունավետ հարաբերական անցքեր։ Երկրաչափական անցք է համարվում օբյեկտիվի մուտքի բբի տրամագծի հարաբերությունը իր հետին ֆոկուսային հեռավորությանը[1]։ Արդյունավետ հարաբերական անցքը միշտ ավելի փոքր է, քան երկրաչափականը, քանի որ այն հաշվի է առնում լույսի կորուստը, երբ այն անցնում է ապակու միջով, օդի հետ սահմանում ցրվածությունն ու շրջանակի դետալներում։
Երկրաչափական հարաբերական անցքը արտահայտում են կոտորակի տեսքով[2]։
որտեղ նշանակում է մուտքային բբի տրամագիծը, իսկ '-ը՝ հետին ֆոկուսային հեռավորությունը։ Հարաբերական անցքն ընդունված է նշանակել վերջակետով տարանջատած երկու թվերի հարաբերակցությամբ։ Ընդ որում, առաջին թիվը միշտ ընդունվում է մեկ միավոր, օրինակ՝ 1:5,6։ Ժամանակակից գրականության մեջ հարաբերական անցքի նշանակումն ավելի լայն տարածում է գտել f համարիչով նշանակումը, օրինակ՝ f/5,6: Հայելաոսպնյակային օբյեկտիվների համար մուտքային բբի մակերեսը հաշվարկվում է ավելի բարդ օրենքով, քանի որ նրա կենտրոնական մասը էկրանավորված է[1]։ Այդ դեպքում դիաֆրագման կարող է ունենալ ոչ թե շրջանի ձև, այլ՝ օղակի, և մուտքի բբի տրամագծի գտնելու համար անհրաժեշտ է հաշվարկի ժամանակ իրական մուտքագրման բիբը (օղակ) փոխարինել համարժեք մակերեսով շրջանով։ Հայտնաբերված շրջանի տրամագիծն էլ կհանդիսանա մուտքային բբի որոնվող տրամագիծը հետագա հաշվարկներում կիրառման համար։
Հարաբերական անցքի քառակուսին կոչվում է լուսաուժ և որոշում է օբյեկտի պայծառության և նրա պատկերի լուսավորության հարաբերակցությունը ֆոկալ հարթության մեջ[1]։ Արդյունավետ հարաբերական անցքը հաշվարկվում է հաշվի առնելով օպտիկական համակարգի լույսի բեկման գործակիցը, որը հաշվի է առնում ապակու ընդհանուր հաստությունը և օդ/ապակի սահմանների թիվը։ Օբյեկտիվի թափանցելիության նվազեցման գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով.
որտեղ -ն միջավայրերի սահմանագծի հարթության արտապատկերման ժամանակ կորցրած լույսի մասնաբաժինն է,
Չլուսավորված օբյեկտիվների համար չի գերազանցում 0.65։ Լուսավորմամբ օբյեկտիվները կորցնում են ոչ ավել, քան 10% լույս։
Երկրաչափական և արդյունավետ հարաբերական անցքի հաշվարկման այս մեթոդները ճիշտ են միայն «անսահմանության» վրա օբյեկտիվի ֆոկուսավորման ժամանակ։ Վերջավոր հեռավորությունների համար ֆունկցիայի հայտարարը մեծանում է օբյեկտիվի տեղաշարժումից, հանգեցնելով հարաբերական անցքի նվազմանը։ Արդյունավետությունը հատկապես նկատելի է մակրո լուսանկարչությունում, երբ զուգակցված կիզակետային երկարությունը կարող է գերազանցել երկու կամ ավելի անգամ։ Այս դեպքում անտեսել հարաբերական անցքի փոփոխությունը անթույլատրելի է[3]։
Եթե մուտքային բբի տրամագիիծն ընդունենք հավասար միավորի, երկրաչափական հարաբերական անցքը կարող է արտահայտվել հետևյալ կերպ[4]։
Այս դեպքում հայտարարի հարաբերական անցքը կոչվում է «դիաֆրագմային թիվ» կամ «դիաֆրագմի թիվ»։ Դիաֆրագմային թիվը հաշվարկվում է որպես օբյեկտիվի կիզակետային հեռավորության հարաբերակցությունը իր մուտքային բբի տրամագծով և նշանակվում է թվանշանով։ Դիաֆրագմային թիվը հարաբերական անցքին հակադարձ մեծություն է[5][6].
Այս պարամետրը առավել հարմար է դիաֆրագմայի սանդղակի գծանշմանների համար, քանի որ չի պարունակում կոտորակներ[7]։
Նման սանդղակի յուրաքանչյուր բաժանումը համապատասխանում է լուսաուժի երկու անգամ փոփոխությանը, իսկ հարաբերական անցքինը՝ անգամ[7][2]. Բացառություն կարող են կազմել դիաֆրագմային թվի ամենափոքր արժեքները, որոնք համապատասխանում են օբյեկտիվի օպտիկական հնարավորություններին և չեն տեղավորվում ստանդարտ շարքում[8]։
Դիաֆրագմային թվերի սանդղակի այսպիսի կառուցվածքն օգտագործվում է 1950-ական թվականներից, երբ ի հայտ եկավ լուսակայում հասկացությունը։
Ժամանակակից ֆոտոօբյեկտիվներում այդպիսի սանդղակը (ինչպես նաև դիաֆրագմայի ճշգրտման օղակը) բացակայում։ Ժամանակակից թվային լուսանկարչական ապարատների դիաֆրագմային թվերի սանդղակն ունի միջանկյալ նշանակություն, 1/3 քայլին համապատասխան.
1.0 | 1.1 | 1.2 | 1.4 | 1.6 | 1.8 | 2 | 2.2 | 2.5 | 2.8 | 3.2 | 3.5 | 4 | 4.5 | 5.0 | 5.6 | 6.3 | 7.1 | 8 | 9 | 10 | 11 | 13 | 14 | 16 | 18 | 20 | 22 | 25 | 29 | 32 |
Լուսակայումների մեխանիկական կառավարման ժամանակ հարաբերական անցքը կարգավորվում է առանց քայլերի և դիաֆրագմային թիվը կարող է ընդունել ցանկացած կոտորակային արժեք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.