Հավերժական հրեան (գերմ.՝ Der ewige Jude), 1940 թ. նկարահանված գերմանական հակասեմիտական պրոպագանդական ֆիլմ։ Անունը վերցված է «Թափառող հրեայի» մասին քրիստոնեական առասպելից։ Ռեժիսորն է Ֆրից Հիպլերը։

Ֆիլմի ստեղծման վրա անմիջական ազդեցություն են թողել ինչպես Ադոլֆ Հիտլերը, այնպես էլ Յոզեֆ Գեբելսը` (Նացիստական Գերմանիայի պրոպագանադայի նախարարը)։

Ֆիլմի կազմված է հակասեմիտական բնույթ կրող «վավերագրական» կադրերից։ Հիմնականում պատկերված են Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի հրեաները, որոնք այդ ժամանակ Լեհաստանի բնակչության 10 տոկոսն էին կազմում։

Ֆիլմը բաղկացած է չորս մասից.

  • Լեհաստանի հրեաների գետտոներ
  • Հրեական ծագում ունեցող տարբեր քաղաքական գործիչներ և արտիստներ
  • Հրեաների ծեսերը, աղոթքները, կրոնական դաստիարակությունը, դաժան կերպով կենդանիներ զոհելը
  • 1930 թ. հունվարի 30-ի Հիտլերի ելույթը

Ֆիլմում դիտավորյալ կերպով ցուցադրվում են աղքատ հագնված, հակակրանք առաջացնող արտաքինով հրեաներ, որոնք խորամանկ քմծիծաղով նայում են տեսախցիկին։ Հրեաների հայտնվելը Արևելյան Եվրոպայում համեմատվում է առնետների տարածման հետ։ Ընտրովի վիճակագրական տվյալներ են ներկայացվում նրանց քանակի, զբաղեցրած մասնագիտությունների և հանցավորության վերաբերյալ։

Գերմանիայում ֆիլմն այժմ արգելված է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.