![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Husky_%25281%2529.jpg/640px-Husky_%25281%2529.jpg&w=640&q=50)
Հասկի
From Wikipedia, the free encyclopedia
Հասկի (անգլ.՝ Husky), քարշող շների մի քանի տեսակների ընդհանուր անվանում, որոնք բնակվում են հյուսիսային տարածքներում և առանձնանում են սահնակը արագ քաշելու ունակությամբ[1]։ Այն տարբեր ամենաարագավազ շների տարբեր ցեղատեսակների մշտապես փոխվող խառնածին է։ Ալյասկայի մալամուտները ամենախոշոր և ամենահզոր քարշող շներն են, և օգտագործվել է ավելի ծանր բեռների տեղափոխման համար։ Թեև շների լծասարքի օգնությամբ ապրանքների և մարդկանց տեղափոխման պրակտիկան հիմնականում անցել է պատմության գիրկը, վերջին տարիներին շատ ընկերություններ զբոսաշրջիկներին առաջարկում են զբոսնել շներ լծված սահնակներով ձնառատ շրջաններում[2]։ Հասկին ներկայում պահվում է որպես ընտանի կենդանի։ Կան մարդկանց խմբեր, ովքեր զբաղվում են ծեր շների համար ապաստան որոնելու հարցերով[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Husky_%281%29.jpg/640px-Husky_%281%29.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Wa_husky4.jpg/640px-Wa_husky4.jpg)