Հասարակական փրկության կոմիտե
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Հասարակական փրկության կոմիտե (ֆր.՝ Comité de salut public), Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում յակոբինյան վարչակարգի ղեկավար մարմին։ Ստեղծվել է 1793 թվականի ապրիլի 6-ին։ Նրան հանձնարարված էր հետևել նախարարների գործունեությանը, արտակարգ պարագաներում ձեռնարկել պաշտպանական միջոցներ ներքին ու արտաքին թշնամիների դեմ։ Ընտրում էր Կոնվենտը։
Հասարակական փրկության կոմիտե | |
---|---|
Տեսակ | քաղաքական կազմակերպություն |
Երկիր | Ֆրանսիա |
Հիմնադրված | ապրիլի 6, 1793[1] |
Լուծարված | հոկտեմբերի 26, 1795[1] |
Վերադաս կազմակերպություն | Ազգային կոնվենտ |
1793 թվականի հուլիսի 27-ին կոմիտեի կազմում ընտրվեց Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը, ով դարձավ փաստական ղեկավարը։ Կոմիտեն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի պետական և քաղաքական գործունեության բոլոր բնագավառները, իրեն ենթարկեց պետական իշխանության, այդ թվում ռազմական մարմինները։
Յակոբինյան վարչակարգի ճգնաժամը և Հասարակական փրկության կոմիտեում ներքին տարաձայնությունները, որոնք ի հայտ եկան 1794 թվականի գարնանը, հունիսին վերաճեցին բացահայտ պայքարի Մաքսիմիլիան Ռոբեսպիերի և նրա հակառակորդների միջև։
Տերմիդորյան հեղաշրջումից (1794 թվականի հուլիս) հետո Հասարակական փրկության կոմիտեն զրկվեց նախկին իրավունքներից և կորցրեց իր նշանակությունը։ 1795 թվականի հոկտեմբերի 26-ին «111 տարվա սահմանադրության» ընդունմամբ դադարեց գոյություն ունենալուց։