Հասան Դաքաք (1956, Դամասկոս, Սիրիա - հուլիսի 13, 2011, Դամասկոս, Սիրիա), պաղեստինցի ծագում ունեցող սիրիացի դերասան է։ Մասնակցել է բազմաթիվ պիեսների, ֆիլմերի, ռադիոհաղորդումների, ինչպես նաև՝ աշխատել է սիրիական հեռուստատեսությունում՝ մասնակցելով «Հայելիներ» և «Թաղամասի դուռը» սերիայի հինգ մասերին։
Հասան Դաքաք | |
---|---|
Ծնվել է | 1956 |
Ծննդավայր | Դամասկոս, Սիրիա |
Մահացել է | հուլիսի 13, 2011 |
Մահվան վայր | Դամասկոս, Սիրիա |
Կրթություն | Faculty of Law Damascus University? |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | դերասան |
Ծնվել է 1956 թվականին, Դամասկոսում։ Ավարտել է Դամասկոսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1982 թվականին միացել է Սիրիայի արվեստագետների միությանը։ Մահացել է Դամասկոսում, 2011 թվականի հուլիսի 13-ին[1]։
Ամենակարևոր գործերը
Թատերական ներկայացումներ
- «Զեյթուն հովտի դատավորը»
- «Սիմոն Մաշարի տեսիլքները»
- «Ընդհանուր տեսուչը»
- «Ալ-Սամրմր»
- «Ծաղրածուն»
Հեռուստաներկայացում
- «Քաղաքի երազանքները»
- «Գիշերը»
- «Ա՜հ, ծով»
Սերիալներ
- «Թաղամասի դուռը»
- «Ձմեռվա ծաղիկները»
- «Անհայտը»
- «Գիշերվա հյուրը»
- «Պատերի ետևը»
- «Հայելիներ»
- «Հարսը»
- «Փախուստը»
- «Երգիչները»
- «Հեռավորությունների մրցույթը»
- «Դատապարտյալը»
- «Նուշի բլուրը»
- «Փորձեր»
- «Խճանկար»
Մահը
Մահացել է 2011 թվականի հուլիսի 13-ին, Դամասկոսում՝ սրտի անսպասելի կաթվածի պատճառով։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.