Խառան (եբրայերեն՝ חָרָן (Ḥaran), լատին․՝ Κάῤῥαι, հունարեն՝ ῾Ελληνὀπολις), պատմական քաղաք Հյուսիսային Միջագետքում, ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին մոտ։ Հիմնվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. XVII-XVIII-րդ դդ. եղել է Միտաննիի, մ.թ.ա. XIII-XII դդ.՝ Ասորեստանի կազմում։ Մ.թ.ա. 610-ին Հառանը նվաճել է Բաբելոնի թագավոր Նաբոպալասարը, մ.թ.ա. VI-րդ դ. 40-ական թթ.՝ Պարսկաստանը, այնուհետև գտնվել է Սելևկյանների, պարթևների, Հռոմի գերիշխանության տակ։ Մ.թ.ա. 53-ին Հառանի մոտ պարթևական զորքը ջախջախել է հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի զորքերին։ Մ.թ. 166-ին հայտարարվել է ազատ քաղաք՝ Հռոմի հովանավորության տակ։ Հետագայում գտնվել է Սասանյանների և արաբական տիրապետության տակ։ 13-րդ դարում մոնղոլների արշավանքների հետևանքով ավերվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 31
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խառան» հոդվածին։
Հառանի ավերակները

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.