From Wikipedia, the free encyclopedia
Հաջորդական և զուգահեռ միացում, էլեկտրատեխնիկայում էլեկտրական շղթայի տարրերի երկու հիմնական միացման ձևեր։ Հաջորդական միացման դեպքում բոլոր տարրերը միացված են իրար այնպես, որ նրանց պարունակող շղթայի այդ հատվածում հանգույցներ չկան։ Զուգահեռ միացված տարրերը միանում են իրար երկու հանգույցով և այլ հանգույցների հետ կապ չունեն, եթե դա չի հակասում պայմանին։ Հաջորդական միացման դեպքում հոսանքի ուժը բոլոր հաղորդիչներում նույնն է, ընդհանուր լարումը հավասար է հաղորդիչներից յուրաքանչյուրի ծայրերին կիրառված լարումների գումարին, իսկ ընդհանուր դիմադրությունը հավասար է հաղորդիչների դիմադրությունների գումարին։
Զուգահեռ միացման դեպքում լարման անկումը հանգույցների միջև գտնվող յուրաքանչյուր հաղորդչի վրա նույնն է, իսկ դիմադրության հակադարձ մեծությունը հավասար է յուրաքանչյուր զուգահեռ միացված հաղորդչի դիմադրության հակադարձ մեծության գումարին[1][2][3]։
Հաջորդական միացման դեպքում հոսանքի ուժը բոլոր հաղորդիչներում նույնն է, ընդհանուր լարումը հավասար է հաղորդիչներից յուրաքանչյուրի ծայրերին կիրառված լարումների գումարին, իսկ ընդհանուր դիմադրությունը հավասար է հաղորդիչների դիմադրությունների գումարին։
Շղթան փակ է, եթե բոլոր բանալիները (անջատիչ) անջատված են։ Շղթան բաց է, եթե գոնե մեկ բանալին բաց է։
Չճյուղավորված մասում հոսանքի ուժը հավասար է զուգահեռ միացված տեղամասերում հոսանքի ուժերի գումարին։
Լարումը ամբողջ տեղամասի ծայրերին և զուգահեռ տողամասերի ծայրերին նույնն է
Ռեզիստորների զուգահեռ միացման դեպքում դիմադրության հակադարձ մեծությունը հավասար է յուրաքանչյուր զուգահեռ միացված ռեզիստորի դիմադրության հակադարձ մեծության գումարին։
Եթե շղթան հնարավոր է բաժանել հաջորդական կամ զուգահեռ միացված տեղամասերի, ապա սկզբում հաշվում են այդ տեղամասերի դիմադրությունները, որից հետո հաշվում ընդհանուր դիմադրությունը։
Քանի որ, ճյուղավորման դեպքում լիցքը պահպանվում է (տես. Կիրխհոֆի օրենքները), ապա։
Օհմի օրենքից
հոսանքի ուժը ամեն մի ռեզիստորում , իսկ պոտենցիալների տարբերությունը բոլոր ռեզիստորներում նույնն է։ Դրանից հետևում է, որ հոսանքի ուժերի գումարը կլինի։ Բաժանում ենք հավասարման 2 մասերը լարման արժեքի վրա և ստանում ընդհանուր դիմադրությունը։ [4][5]
Երբ զուգահեռ միացված ռեզիտորները երկուսն են, ընդհանուր դիմադրությունը հավասար է։ .[6]
Եթե , ապա դիմադրությունը հավասար է ։ .
Զուգահեռ միացված ռեզիստորների ընդհանուր դիմադրությունը փոքր է ամենափոքր դիմադրությունից ,որ ունեն առանձին ռեզիստորները։
Շղթան փակ է, եթե փակ է գոնե մեկ բանալի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.