From Wikipedia, the free encyclopedia
Հաումիա-տիկետիկե (Haumia-tiketike կամ Haumia), մաորի դիցաբանության մեջ վայրի բույսերի (որոնք աճեցված չեն գյուղատնտեսական միջավայրում) աստվածը։
Հաումիան երկնքի աստված Ռանգիի և երկրի աստված Պապայի զավակն է, ով իր եղբայների հետ (բացի Թաֆիրիմատեայից) որոշել էին բաժանել իրենց ծնողներին։ Քամիների և ամպրոպի ասպված Թաֆիրիմատեան միակ եղբայն էր, ով չէր ցանկանում բաժանել երկիրն ու երկիրը, այդ իսկ պատճառով նա սկսեց հետապնդել Հաումիային՝ ցանկանալով սպանել նրան։ Մայր հողը փրկում է Հաումիային, թաքցնելով իր ներսում։ Ավելի ուշ ռազմի աստված Թումատուենգան նկատեց, որ իր եղբոր՝ Հաումիայի մազերը աճում են հողից խոտի տեսքով։
Հաումիա-տիկտիկեն հանդիսանում է իր եղբոր՝ Ռոնգոյի հակադրությունը, ով գյուղատնտեսական մշակաբույսերի աստվածն է[1][2][3]։
Հաումիան մաորիների մոտ ասոցացվում է պտերի հետ (տեսակ՝ Pteridium esculentum), որը մաորիների համար եղել է տեղի բնակչության սնունդ[4]։ Այն հանդիսանում է սնունդ ամռան համար, սակայն օգտագործում են նաև ձմռանը՝ չորացրած տեսքով[2]։
Կան լեգենդի այլ տարբերակներ, որտեղ Հաումիան անտառների աստված Տանեի որդին է, ում անտառները Թաֆիրիմատեան զայրույթից ոչնչացրել էր[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.