From Wikipedia, the free encyclopedia
Հան Հյոջու (կորեերեն՝ 한효주փետրվարի 22, 1987[1], Չոնգջու, Հարավային Կորեա[1]), հարավկորեացի կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։ Նա հայտնի է իր գլխավոր դերերով հետևյալ հեռուստասերիալներում՝ «Երջանկություն», «Գարնանային վալս», «Փայլուն ժառանգություն», «Տոն Ի» և W, ինչպես նաև «Սառը աչքեր» (որի համար նա ստացել է 34-րդ «Կապույտ վիշապ» կինոմրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» կոչումը) և «Գեղեցկուհին ներսում», «Քսաներորդ դարի աղջիկը» ֆիլմերում։
Հան Հյոջու կորեերեն՝ 한효주 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Չոնգջու, Հարավային Կորեա[1] |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Դոնգուկի համալսարան |
Երկեր | Spring Waltz?, Like Land and Sky?, Iljimae?, Brilliant Legacy?, Dong Yi?, W, Երջանկություն (հեռուստասերիալ), Ride Away?, Heaven's Postman?, Միշտ, Love 911?, Stakeout?, C'est si bon?, Q24875647?, The Beauty Inside? և Love, Lies? |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, ճանապարհորդ, երգչուհի և public relations ambassador |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | flamme.co.jp/actress/profile.php?talentid=15 |
Han Hyo-joo Վիքիպահեստում |
Ծնվել է Չհոնջուում, Հյուսիսային Չունգչոնգ գավառում[2], տարրական դպրոցի ուսուցչի և ռազմաօդային ուժերի սպայի ընտանիքում։ Մանկուց զբաղվել է թեթև աթլետիկայով։ Ավագ դպրոցի երկրորդ կուրսում նա տեղափոխվել է Սեուլ և ընդունվել է միջնակարգ դպրոց, այնուհետև՝ Դոնգուկ համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը[3]։
Նա նկատվել է դեռահասների գեղեցկության մրցույթում, որը կազմակերպել էր Binggrae կորպորացիան 2003 թվականին։ Նա սկսեց իր դերասանական կարիերան «Առանց կանգառի 5» սիթքոմում և «Իմ ղեկավարը, իմ ուսուցիչը» կատակերգությունում[4][5], խաղացել է «Գարնանային վալս» սերիալի վերջին դրվագում՝ որպես գլխավոր դերակատար, որի ռեժիսորն է Յուն Սեոխոն[[6]։
2006 թվականին ռեժիսոր Լի Յունգիի հրավերով նա «Իմպրովիզացիայի գիշեր» ֆիլմում խաղաց գլխավոր դերը[7], որի համար արժանացավ «Լավագույն նոր դերասանուհի» մրցանակին՝ Կորեայի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակաբաշխության և Սինգապուրի միջազգային կինոփառատոնում։
2007 և 2008 թվականներին նա նկարահանվել է երկու կոմերցիոն հաջողված հեռուստանախագծերում՝ KBS դրամա «Երկինք և երկիր» Փակ Հե Ջինի մասնակցությամբ[8], և SBS-ի «Iljimae» սերիալը Լի Ջուն Գիի հետ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.