From Wikipedia, the free encyclopedia
Հանցավորությունը Հայաստանում բազմաչափ է։ Այն ներառում է սպանությունները, հարկերից խուսափելը, կոռուպցիան, շորթումը, փողերի լվացումը, ոստիկանության հետ/կողմից դաժան վերաբերմունքը, կազմակերպված հանցավորությունը և կլանների կամ ավազակախմբերի բռնությունը։
2018 թվականին գրանցվել է հանցագործության 22,551 դեպք, ինչը 11,2%-ով ավելի է, քան եղել է 2017 թվականին[1]։
2017 թվականին Հայաստանում արձանագրվել է 20,284 քրեական գործ՝ 2016 թվականի 18,764-ի համեմատ[2]։
2017 թվականին Երևանում արձանագրվել է 10,219 քրեական գործ, ինչը կազմում է 2017 թվականին Հայաստանում բոլոր 20,284 քրեական գործերի շուրջ կեսը[3]։
2018 թվականին 38 դեպքով Հայաստանում արձանագրվել է սպանությունների ամենացածր մակարդակը 38-40 տարում[4]։
2017 թվականին Հայաստանում գրանցվել է 49 սպանության դեպք (մոտ 1․6՝ 100 000 բնակչի հաշվով)՝ 2016-ի 66-ի համեմատ[3]։ Ընդհանուր առմամբ, տարբեր քրեական գործերով զոհվել է 409 մարդ (2016 թվականի 424-ի համեմատությամբ), այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցվել է 202 մահվան դեպք[3]։
2012 թվականին Հայաստանում սպանությունների մակարդակը կազմել է 1,8՝ 100 000-ի հաշվով[5]։ 2012 թվականին Հայաստանում 54 սպանությա դեպք է գրանցվել[5]։
Կազմակերպված հանցավորությունը ներթափանցում է Հայաստանի ողջ տնտեսությունը։ Երևանում գոյություն ունեն կազմակերպված հանցավոր կլաններ, որոնք հաստատել են իրենց իշխանությունը դիրքի և կապերի շնորհիվ։ Դրանց անդամները ղեկավարվում են հանցավոր աշխարհի օրենքներով, որոնք փոխառվել են ռուսական բանտերից[6]։
2017 թվականին արձանագրվել է 634 քրեական գործ՝ կապված կոռուպցիայի հետ, ինչը հանգեցրել է 376 անձի քրեական հետապնդման[3]։
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը Հայաստանում կոռուպցիան դիտարկում է որպես «լուրջ մարտահրավեր երկրի զարգացմանը»[7]։
2008 թվականին անցկացված Amnesty International-ի հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում կանանց ավելի քան մեկ քառորդը «բախվել է ամուսինների կամ ընտանիքի այլ անդամների կողմից ֆիզիկական բռնության»[8]։ Քանի որ կենցաղային բռնության մասին հաղորդագրությունները խիստ խարան են հայ հասարակության մեջ, շատ կանայք ամուսնու հետ մնալուց բացի այլ ընտրություն չունեն[8]։
2017 թվականին արձանագրվել է շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության խախտման 885 դեպք, ինչի արդյունքում 3346 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջվել[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.