Հանսվուրստ (գերմ.՝ Hanswurst, բառացի՝ Հանս-երշիկ), գերմանական ժողովրդական թատրոնի կատակերգական գործող անձ։ Ի հայտ է եկել 16-րդ դարի ֆաստնախտշպիլներում 17-րդ դարում Պիկելհարինգի (աղ դրած հարինգ՝ ծովատառեխ) հետ եղել է կատակերգական ինտերմեդիաների գլխավոր հերոսը։ Պարզամիտ, ռամիկ, խորամանկ, զվարթ, կռվարար, վախկոտ ու որկրամոլ հանսվուրստը հանդիսատեսներին զվարճացրել է ֆարսային կատակներով ու հնարամիտ արարքներով։ Գոյություն են ունեցել հանսվուրստի գերմանական և ավստրիական (դերասան Յոզեֆ Անտոն Ստրանիցկու ստեղծած) տարբերակներ։ 18-րդ դարի վերջին հանսվուրստը տեղը զիջել է վոդևիլների և զինգշպիլների կատակերգական պերսոնաժներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 223
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանսվուրստ» հոդվածին։
Դերասան Յոզեֆ Անտոն Ստրանիցկին Հանսվուրստի դերում

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.