![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/Armenian-Turkish_accord_signing.jpg/640px-Armenian-Turkish_accord_signing.jpg&w=640&q=50)
Հայ-թուրքական արձանագրություններ
From Wikipedia, the free encyclopedia
Հայ-թուրքական արձանագրություններ, 2008 թվականի աշնանը Հայաստանի նախագահի՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ[1] սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում[1] Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ստորագրած արձանագրություններ[2]։
Արագ փաստեր Հայ-թուրքական արձանագրություններ, «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» ...
Հայ-թուրքական արձանագրություններ | |
---|---|
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» | |
Ստորագրվել է — վայր |
2009, հոկտեմբերի 10 Ցյուրիխ, ![]() |
Ստորագրել են | Էդվարդ Նալբանդյան, Հայաստան
Ահմեդ Դավութօղլու, Թուրքիա |
Կողմեր | ![]() |
Փակել
Ստորագրվել է 2 փաստաթուղթ՝ արձանագրություն, որոնք են՝
- «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»
- «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»[2]։
Սկզբում նախատեսվում էր առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև[3]։
Չեղյալ են հայտարարվել 2018 թվականի մարտի 1-ին[4]։