From Wikipedia, the free encyclopedia
«Հայրենասեր» շաբաթաթերթ, քաղաքական, բանասիրական և առևտրական շաբաթաթերթ, 1845 թվականից՝ երկշաբաթաթերթ։ Հանդիսացել է Արազածունյաց մշակութային ընկերության հրատարակությունը։ Լույս է տեսել 1843-1846 թվականներին, Զմյուռնիայում։ Խմբագիր՝ Խ. Մելիքսելումյանց։ Տպագրել է լուրեր, առևտրական ծանուցումներ, բարոյախոսական՝ «Հայրենասեր» շաբաթաթերթի գլխագիրը զրույցներ, հատվածներ պատմա-ուղեգրական երկերից, գրական-գեղարվեստական, թարգմանչական գործեր։ Մասնավորապես լույս է ընծայել տեղեկություններ ռուսահայ կյանքից, հնդկահայ գաղութից[1][2]։
Խուսափելով կառավարությանը քննադատելուց և կրոնական խնդիրներ արծարծելուց՝ բավարարվել է գաղութի հարուստ վերնախավի արատների մատնանշմամբ։ Ծանոթացրել է նաև ժամանակի գիտական հայտնագործություններին։ «Հայրենասեր» շաբաթաթերթը հալածվել և արգելքների է հանդիպել լեզվի, կրթության, լուսավորության հարցերում ունեցած ուրույն դիրքորոշման համար։ Թերթի լեզուն աշխարհաբար էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.