Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում
From Wikipedia, the free encyclopedia
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքի արևելյան հատվածը հայերի նախահայրենիքն է[1]։ Հայոց ցեղասպանության ժամանակ և դրան հաջորդող տարիներին հայ բնակչության հետ միասին հայկական մշակույթը նույնպես թուրքական կառավարության նշանակետում էր։ 1914 թվականին Օսմանյան կայսրությունում կային մի քանի հազար տաճարներ (մոտավորապես գնահատված է 2 հազարից 3 հազար), այսօր դրանցից մի քանի հարյուրն են մնացել, սակայն սրանցից շատերը փլուզման վտանգի տակ են։ Գործող եկեղեցիները հիմնականում Ստամբուլում են։
Հայերին պատկանող ունեցվածը հիմնականում բռնազավթվել է Օսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմիցՕսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմից հայերի ունեցվածքի բռնազավթում և ուղղվել ռազմական, բժշկական ոլորտներին, բանտերին և դպրոցներին։ Մի մասն էլ հատկացվել է այն մուսուլմաներին, ովքեր փախստական էին կամ գաղթել էին իրենց բնակավայրերից Բալկանյան պատերազմների ժամանակ։ Բռնագրավումների համար օրինական արդարացում էր «Emval-i Metruke» (Լքված գույքի օրենք) օրենքը, որով օրինականացվում էր հայկական գույքի բռնագրավումը, եթե սեփականատերը չվերադառնար[2]։