From Wikipedia, the free encyclopedia
Հայկական մաֆիա, հայերից բաղկացած հանցավոր խմբավորում Ռուսաստանում, Հայաստանում, ԱՊՀ և Եվրոպական որոշ երկրներում[1], և ԱՄՆ-ում։
Հայկական մաֆիա | |
---|---|
Գործունեության տարիներ | 1980 թ-ից մինչ այժմ |
Տարածաշրջան | Ռուսաստան, Հայաստան և ԱՊՀ որոշ երկրներ, ԱՄՆ |
Ազգեր | հայեր |
Դաշնակիցներ | Ռուսական մաֆիա |
Քրեական գործունեություն | Շորթում, ահաբեկում, մեքենայություններ, պատվիրված սպանություն, մարդկանց առևանգում, փողերի լվացում, նարկոտիկի ապօրինի վաճառք, ավտոմեքենաների առևանգում, ապօրինի ազարտային խաղեր |
Հայկական մաֆիան Մոսկվայում ստեղծվել է 1980-ական թվականներին։ Ադրբեջանական և վրացական մաֆիաների հետ այն համարվում է Մոսկվայի ամենահին հանցավոր խմբավորումներից։
Եթե 1991 թվականին հայկական մաֆիան Մոսկվայում կատարել է 52 հանցագործություն, ապա 1992 թվականին՝ արդեն 102, իսկ մեկ տարի հետո՝ 182։ 1992 թվականին Մոսկվայի հայկական մաֆիան ուներ 17 խմբավորում՝ ավելի քան 150 անդամով։
Հիմնական հոդված․ Հայկական ուժ
Ամենահայտնի և մեծ ազդեցություն ունեցող հայկական հանցավոր խմբավորումներից է «Հայկական ուժը» (Armenian Power), որի գործունեության հիմնական գոտին ԱՄՆ-ն է։ 2010 թվականին բացահայտվեց, որ խմբավորումը 150 մլն դոլարի ապօրինի դեղամիջոցների վաճառք է իրականացրել[2]։
Հայկական մաֆիան Գերմանիայում համագործակցում է աշխարհի ամենահզոր հանցավոր կազմակերպություններից մեկը համարվող իտալական «Նդրանգետայի» հետ։ Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ հայկական մաֆիան տիրապետում է էական ֆինանսական միջոցների և սպառնում օրենքի գերակայությանը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.