Հայկական ազգային երաժշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական ազգային երաժշտություն, հայ ազգի երաժշտական բանահյուսություն։
Առաջարկվում է այս և Հայկական ժողովրդական երաժշտություն հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Հայ էթնոսի սոցիալ-մշակութային կենցաղի այլ ատրիբուտային բաղադրիչների հետ մեկտեղ, հայկական ինքնատիպ ժողովրդական երաժշտությունը ազգային ինքնագիտակցության հիմքն է կազմում և սահմանում է հայ ժողովրդի սոցիալ-մշակութային ինքնությունը[1][2]։
Լինելով ամենահին[3], ունենալով վառ արտահայտված ինքնատիպություն[4], մեղեդիական հարստությամբ[5] և կոմպոզիցիոն ազնվականությամբ[6], հայկական ժողովրդական երաժշտությունը զգալի ազդեցություն է ունեցել նաև համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման վրա[7][8]։